Categories: Բիզնես

Հայ-ամերիկյան բիզնես ֆորումում ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և քննարկվել հայ-ամերիկյան ՏՏ գործակցությունը

Սեպտեմբերի 7-ին՝ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ամերիկյան բիզնես ֆորում:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդնանյանը՝ ողջունելով ֆորումի մասնակիցներին, նշել է. «Մենք բոլորս միեւնույն հայացքներն ենք կիսում և նույն ուղղությամբ ենք առաջ շարժվում: ԱՄՆ-ն տեխնոլոգիական լիդեր երկրներից է, եւ մենք էլ տեխնոլոգիական բազմակողմանի զարգացման ուղին ենք բռնել՝ փոխշահավետ համագործակցելով ԱՄՆ-ի հետ: Հայկական ընկերությունների ծառայությունների շուրջ 60 տոկոսը արտահանվում է ԱՄՆ. Հայաստանը նաեւ պրոդուկտ է արտահանում: Այս ամենը հանգեցնում է նրան, որ աշխատատեղեր են ստեղծվում թե՛ Հայաստանում, եւ թե՛ Միացյալ նահանգներում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ Տրանսպորտի, Կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերից է:

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշել է. «Սիլիկոնյան հովտի «տուն» հանդիսացող Կալիֆոռնիա նահանգի եւ Հայաստանի հայթեք ընկերությունների միջեւ, իհարկե, աշխատանքային կապեր կան, սակայն դրանք համակարգված չեն: Վստահ ենք, որ այս ֆորումի շրջանակում՝ Կալիֆոռնիայի օրենսդիրների եւ Սիլիկոնյան հովտի ներկայացուցիչների մասնակցությամբ, արդյունավետ քայլեր կձեռնարկենք»:

Կալիֆոռնիա նահանգի սենատոր Անտոնի Պորտանտինոն ասաց. «Սա իմ երկրորդ այցն է: Ուրախ եմ կրկին գտնվել Հայաստանում, հատկապես նման դինամիկ դելեգացիայով։ Անչափ ոգեւորված ենք տեսնել Հայաստանում PicsArt-ը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, Թումո ստեղծարար կենտրոնը, Impact Hub-ը. այս ամենը չափազանց ոգևորիչ է. մենք Հայաստանում զարգացման մեծ հնարավորություններ ենք տեսնում»:

Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ Էվան Լոուն, ով ներկայացնում է Սիլիկոնյան հովիտը, ընդգծել է. «Սիլիկոնյան հովտի հաջողությունը պայմանավորված նաև բազմազան մշակույթների գործոնով, որտեղ էլ մեծ դեր է խաղում Կալիֆոռնիայի հայ բնակչությունը»: Լոուն նաև հույս է հայտնել, որ ֆորումի արդյունքում գործարար հաջողություններ կարձանագրեն:

Հայ-ամերիկյան բիզնես ֆորումի շրջանակում պանելային քննարկում է անցկացվել, որի խոսնակներն էին TechNet ավագ փոխնախագահ Անդրեա Դեվեաուն, Կալիֆոռնիա նահանգի սենատոր Հենրի Սթերնը, Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամներ Աութում Բըրքը և Էվան Լոուն, Տրանստպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը: Քննարկմանը մասնակցել են նաև ամերիկյան և հայկական առաջատար այլ ընկերությունների ներկայացուցիչներ:

Ամերիկյան դելեգացիայի ներկայացուցիչների, հայկական մասնակից ընկերությունների տվյալներն ու օրակարգը հասանելի է այստեղ:

Հայ-ամերիկյան բիզնես ֆորումի նպատակը գործարար կապերի հաստատումն ու ներդումային հնարավորությունների ձեռքբերումն է: Ֆորումի շրջանակում IUNetworks, Haktech, OGMA, EGS, GlobalAM, Optym, Shtigen, Owlfinity և OddEye ընկերությունները ամերիկյան գործարարներին ներկայացրել են իրենց պրոդուկտներն ու ծառայությունները:

Հայ-ամերիկյան ֆորումում կներկայացվել է նաև թե՛ հայաստանյան, և թե՛ միջազգային ՏՏ ամենախոշոր միջոցառումը՝ 2019-ին Հայաստանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) օրակարգային թեմաները, բացի այդ՝ պաշտոնապես հայտարարվել է նաև WCIT 2019-ի նախնական գրանցման մասին:

Share

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 28,936-ի (+330)

Հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

1 hour ago

Beeline. Անդրեյ Պյատախանը ներկայացրել է ընկերության գործունեությունն ու ծրագրերը / տեսանյութ

Յոթ տարի առաջ Beeline-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը ստանձնած Անդրեյ Պյատախինը «Ժամը» լրատվականի մեր գործընկերոջ հետ զրույցում ամփոփել է աշխատանքային…

1 hour ago

Դրամի փոխարժեք. 10:50 – 06/07/20

ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները հուլիսի 6-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 482.50 դրամ (+0.50…

2 hours ago

Կադաստրի կոմիտեի կայքում գործարկվել է անշարժ գույքի գույքահարկի հաշվիչ

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում (e-cadastre.am) տեղադրվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ, որի միջոցով քաղաքացին, հավաքելով իր վկայականի համարը…

2 days ago

2020թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,166 դրամ

2020թ. հունվար մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,166 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ…

3 days ago

PicsArt ակադեմիան մեկնարկել է JavaScript անվճար դասընթացները

PicsArt ակադեմիան հայտարարել է JavaScript ծրագրավորման լեզվի անվճար օնլայն դասընթացների մեկնարկի մասին։ Դասընթացին մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 900 դիմորդ,…

3 days ago

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 03/07/20

Հունիսի 29-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,960,917 ԱՄՆ դոլար…

3 days ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 03/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

3 days ago

Գալաքսի ընկերությունների խումբ. Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն

21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի, «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը թարգմանվել է հայերեն։ Հրեա հայտնի տեսաբանի, համաշխարհային…

3 days ago