Բաժին. Բիզնես

uKid ժամացույց-հեռախոսը տեղյակ կպահի ծնողներին երեխայի գտնվելու վայրի մասին

Ucom ընկերության «uKid` մանկական խելացի ժամացույց» նորարարական առաջարկը բոլոր այն ծնողների համար է, ովքեր ուզում են մշտապես տեղյակ լինել, թե որտեղ է գտնվում իրենց երեխան։ Հայալեզու uKid-ը ժամացույց-հեռախոս է, որը iOS կամ Android համակարգով աշխատող սմարթֆոնում ազդանշաններ է ուղարկում երեխայի գտնվելու վայրի մասին։ Օրինակ, եթե երեխան դուրս է գալիս դպրոցի կամ մանկապարտեզի տարածքից, ապա ձայնային ազդանշան կամ հաղորդագրություն է ուղարկվում ծնողի հեռախոսին։

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ծրագրի շուրջ աշխատել են շուրջ մեկ տարի և այժմ այն հասանելի է բոլոր ցանկացողների համար․ «ժամացույցը թեստավորված է եվրոպական ստանդարտներով և համապատասխանեցված է մեսրոպյան այբուբենին։ Այն ծնողներին հնարավորություն կտա ընտրելու, թե որ համարին կարող է զանգահարել երեխան»։

Ժամացույց-հեռախոսից կարող են օգտվել 4-ից 12 տարեկան երեխաները, իսկ ծնողի կողմից արված սահմաանափակումները թույլ կտան այն օգտագործել միայն անհրաժեշտ զանգերի համար և չեն շեղի երեխային ուսումնական գործընթացի ժամանակ։

Նշենք, որ uKid մանկական հեռախոս-ժամացույցը հնարավոր է ձեռք բերել uKid սակագնային պլանին 12 ամսով միանալու դեպքում՝ վճարելով 20 000 դրամ կանխավճար, այնուհետև 12 ամսվա ընթացքում ամսական 2500 դրամ սարքի համար և 2000 դրամ՝ սակագնային պլանի: Բաժանորդագրության 12 ամիսը լրանալուց հետո բաժանորդը կվճարի միայն uKid սակագնային պլանի 2000 դրամ ամսավճարը: Նշյալ սակագնային պլանի շրջանակներում ամսական ընդամենը 2000 դրամով երեխան կստանա անսահմանափակ րոպեներ և անսահմանափակ SMS-ներ Ucom շարժական ցանցի ներսում, նաև 1 ԳԲ ինտերնետ՝ խելացի հեռախոսի մի շարք գործառույթներից օգտվելու համար։ քարտերի հետ։

Share