Բաժին. Բիզնես

Apple-ը 63 մլն iPhone X է վաճառել

Counterpoint ընկերությունը հրապարակել է Apple սմարթֆոնների վաճառքի վիճակագրությունը։  Counterpoint Market Monitor-ի վերջին զեկույցի համաձայն, 2018 թ․ օգոստոսի տվյալներով անցյալ տարվա արտադրանք iPhone X-ի ընդհանուր վաճառքը  հասել են 63 միլիոնի։ 

Վաճառքի նման արդյունքի iPhone X-ը հասել է 10 ամսվա ընթացքում։ Համեմատության համար նշենք, որ 2014 թ․-ին նման արդյունք iPhone 6-ը արձանագրել է կես տարվա ընթացքում։ Բացի այդ, iPhone 6-ի վաճառքը առաջին 10 ամիսներին 30 միլիոնով ավելին է, քան iPhone X-ինը։

Հավելենք նաև, որ iPhone X-ի վաճառքը Apple-ին բերել է համարյա այնքան եկամուտ, ինչքան  iPhone 6-ը՝ 62 մլրդ դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

 

Share