Բաժին. Բիզնես

Apple-ը վաճառքից հանել է iPhone X, iPhone SE և iPhone 6S մոդելները

Սեպտեմբերի  12-ին iPhone XS, iPhone XS Max և iPhone XR-ի անոնսից հետո Apple ընկերությունը վաճառքից հանել է այս պահին իր ամենահասանելի՝ iPhone SE և iPhone 6S, ինչպես նաև անցյալ տարվա թրենդային սմարթֆոն iPhone X մոդելները։

Հասանելիությունից բացի, iPhone SE-ն Apple-ի վերջին 4″ սմարթֆոնն է։ Այժմ ընկերության կողմից առաջարկվող ամենահարմար սմարթֆոններն են iPhone 7-ը և iPhone 8-ը՝ 4.7″ անկյունագծով։

Apple-ի պաշտոնական կայքում հասանելի են iPhone-ի հետևյալ մոդելները․

– iPhone 7

– iPhone 7 Plus

– iPhone 8

– iPhone 8 Plus

– iPhone XR

– iPhone XS

– iPhone XS Max

Share