
Apple-ը ներկայացրել է iOS 12-ը
Ամերիկյան Аpple ընկերությունը ներկայացրել է շարժական սարքերի օպերացիոն համակարգի համար iOS 12 թարմացումը։ Այն հասանելի է iPhone 5s-ի, iPad Air-ի և դրանցից բարձր մոդելների, ինչպես նաև iPod Touch վեցերորդ սերնդի համար։
Համակարգի գլխավոր առանձնահատկություններից է ֆոտոխցիկի և հավելվածների բարձրակարգ արտադրողականությունը։ iOS12-ում FaceTime-ի միջոցով այժմ հնարավոր է կատարել խմբային զանգեր՝ մինչև 32 անձի մասնակցությամբ։ ARkit 2.0- պլատֆորմի թարմացումը թույլ է տալիս համագործակցությունը միաժամանակ մի քանի սարքերի հետ։
Համակարգի հաղորդագրություններում բացի անիմացիոն Animoji սմայլերից, այժմ հասանելի են նաև գեներացված Memoji-ները, որոնց միջոցով հնարավոր է ստեղծել սեփական սմայլեր։
Ավելացվել է նաև Siri Shortcuts ֆունկցիան, որով ձայնային օգնական Siri-ին հնարավորություն է տալիս աշխատել ցանկացած հավելվածում։ Նոր է նաև «Չխանգարեք, քանի դեռ քնած եմ» ռեժիմը, որը ցույց չի տալիս ծանուցումները։ Նկարները հնարավոր է փնտրել ոչ միայն ըստ վայրի, այլև՝ բանալի բառի, հիշողության, էֆեկտների շնորհիվ։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։
10:30 19/08 | Առք | Վաճառք |
AMD / USD | 402.00 | 407.00 |
AMD / EUR | 404.00 | 412.00 |
AMD / RUR | 6.63 | 6.98 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
16:23 12/08Ucom հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքներն` արդեն HD որակով
-
13:20 02/08Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
-
15:50 29/07Ucom-ն առաջարկում է ճամփորդել ռոումինգով և դառնալ «Մագնիսապատումի» հերոս