Բաժին. Բիզնես

Հոկտեմբերից կիրականացվի Անապա-Երևան ուղիղ չվերթ

«Ուրալյան ավիաուղիները» հոկտեմբերից կսկսեն շաբաթական երկու անգամ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ուղիղ չվերթներ իրականացնել Անապայից Երևան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, ավիաընկերությունից տեղեկացրել են, որ չվերթները կլինեն կլոր տարի:

«Ուրալյան ավիաուղիները» ռուսական թոփ-5 ավիաընկերությունների շարքում է՝ ուղևորափոխադրումների ցուցանիշներով:

Share