Բաժին. Բիզնես

PayX-ը ներկայացավ Բեռլինի 1st Visa Push Payments Workshop-ին

Սեպտեմբերի 18-19-ը Visa int.-ի Բեռլինի նորարարական կենտրոնում՝ Visa Co-Creation Center, Spielfeld Digital Hub կայացավ 1st Visa Push Payments Workshop-ի առաջին համաժողովը, որին, որպես Visa-ի ռազմավարական գործընկերներ, մասնակցեցին  հայաստանյան PayX -ը և ԱՊՀ երկների վճարային ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունները։

Համաժողովը նվիրված էր մոբայլ և առցանց վճարումների արդիական տեխնոլոգիաներին, դրանց կիրառման լավագույն փորձին։

Մասնակիցներին ներկայացվեցին մոբայլ և առցանց վճարումների հետ կապված միջազգային զարգացումները և Visa-ի նորարարական տեխնոլոգիաները, ինչպես նաև հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ իննովացիոն կենտրոնի աշխատանքին և “Garage”-ում ներկայացված փորձարարական լուծումներին։

Համաժողովը հնարավորություն տվեց անմիջական միջավայրում ծանոթանալու ու շփվելու այլ երկներից ժամանած մասնակիցների և Visa-ի գործընկերների հետ, ներկայացնելու PayX լուծումները և մոբայլ վճարումների PayX միասնական ենթակառուցվածքի ստեղծման նախագծի ընթացքը։

Նման միջոցառումների մասնակցությունը զինում է նոր գիտելիքներով և եռանդով՝ լավագույն լուծումները Հայաստանյան շուկայում կիրառելու համար։

Share