Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ․ բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում Unibank-ի միջոցով՝ 0% դրույքով, 0% կանխավճարով և 0% սպասարկման վճարով

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է տեղեկացնել, որ «Unibank»-ի միջոցով ապառիկ եղանակով ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է գնել բջջային սարքեր՝ տարեկան 0% դրույքով, 0% կանխավճարով, առավելագույնը 12 ամիս ժամկետով և առանց որևիցե սպասարկման վճարի: Սարքի նվազագույն արժեքը պետք է կազմի 29,900 դրամ:

Բջջային սարքերի ապառիկ ձեռքբերման համար վարկի առավելագույն սահմանաչափը 1,500,000 դրամ է:

Կարևորելով հաճախորդների հարմարավետության սկզբունքը՝ ապառիկը կձևակերպվի տեղում: Առաջարկը գործում է մինչև 2018թ. հոկտեմբերի 31-ը և ընդգրկում է շարժական սարքերի լայն շրջանակ՝ գնային տարբեր կատեգորիաներում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Մեր նորություններին վերաբերյալ մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում:

Share