Բաժին. Բիզնես

Verizon Communications-ը ԱՄՆ-ում կգործարկի 5G-ն

Ամերիկյան հեռահաղորդակցության Verizon Communications ընկերությունը մեկնարկել է ԱՄՆ 4 քաղաքներում 5G հաղորդակցության գործարկման համար սարքավորումների տեղադրումը։ Դրանք կտեղադրվեն Սակրամենտոյում, Լոս Անջելեսում, Հյուսթոնում և Ինդիանապոլիսում։ 

Ընկերությունը հայտարարել է, որ 5G-ի առաջին օգտատերը Հյուսթոն քաղաքի բնակիչ Կլեյտոն Հարիսն է։

Verizon Communications-ի փոխանցմամբ՝ 5G ցանցի աշխատանքի միջին արագությունը կլինի 300 Մբ/վ, իսկ մաքսիմալ արագությունը՝ մինչև 940 Մբ/վ։ Բացի այդ, առաջին երեք ամիսներին ընկերության հաճախորդները կարող են անվճար օգտվել ծառայությունից, սարքավման տեղադրումը և միացումը ևս անվճար կլինեն։ Երեք ամիս անց Verizon-ի հաճախորդները ամսական կվճարեն 50 դոլար, իսկ մյուսները՝ 70 դոլար։

Ընկերությունը դեռևս չի հրապարակում տվյալներ այն մասին, թե ինչքան մարդ է գրանցվել՝ ծառայությունից օգտվելու համար։ Մոտակա ժամանակում Verizon-ը խոստանում է 5G կապ գործարկել ամերիկյան մի շարք այլ քաղաքներում։

Հիշեցնենք, որ վերջերս «Բիզնես 24»-ն անդրադարձել էր 5G-ի ապագային և առավելություններին՝ «5G-ն կփոխի աշխարհը» նյութում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share