Բաժին. Բիզնես

Աշխարհի ամենաթանկ քաղաքները՝ բիզնեսի համար

2018 թ․ աշնան տվյաներով՝ Հոնկոնգը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ երկիրը՝ ընկերությունների գրասենյակներ տեղակայելու համար։

Ինչպես հաղորդում է բրիտանական Savills-ը, վերլուծաբանների տվյալներով՝ մեկ աշխատակցի համար բնակարանի վարձակալության և գրասենյակային տարածքի միջին արժեքը տարեկան կազմում է 112.4 հազար դոլար։

Երկրորդ հորիզոնականում Նյու Յորքն է, որտեղ այս արժեքը կազմում է 108,2 հազար դոլար։ Երրորդը Լոնդոնն է՝ 96 հազար դոլար։

Բիզնեսի համար ամենաթանկ տասը քաղաքների մեջ են Տոկիոն, Ամստերդամը, Սան Ֆրանցիսկոն, Դուբայը, Դուբլինը, Փարիզն ու Պեկինը։

Մոսկվան 33 ամենաթանկ բիզնես քաղաքների ցանկում 19-րդն է։ Մեկ անձի համար Ռուսաստանի մայրաքաղաքում ապրելը և աշխատելը տարեկան արժե 44 հազար դոլար։ Տարվա ընթացքում այս ցուցանիշն աճել է գրեթե երկու տոկոսով։

Ընդհանուր առմամբ, վերջին 12 ամիսների ընթացքում աշխարհի ավելի քան 9 խոշորագույն բիզնես կենտրոններում աշխատողների համար պահանջվող ծախսերը նվազել են, իսկ 24-ում՝ աճել։ Ամենաբարձր աճը գրանցվել է չինական Տյանցզին քաղաքում՝ 15%, ամենաշատ նվազումը՝ 9.5%, Ռիո դե Ժանեյրոյում։

«Տարածքի արժեքը միակ գործոնն է, որը ազդում է ընկերությունների վրա՝ իրենց կենտրոնները տեղակայելու հարցում»,-գրում է Savills-ը։

Այս վերլուծությունը թույլ է տալիս պատկերացում կազմել ժամանակի ընթացքում աշխարհի քաղաքների միջև փոփոխվող հարաբերությունների մասին: Վարձակալված բնակարանների և գրասենյակային տարածքների բարձր գները վկայում են տվյալ ժամանակահատվածում քաղաքի հաջողության մասին։  Սակայն միջին և երկարատև ժամանակահատվածում կոնկրետ քաղաքի և այդ երկրի տնտեսության համար լավագույն ցուցանիշը ապագա վարձակալողների վճարումներն ու ներդրումային եկամուտներն են։

Share