Բաժին. Բիզնես

Earlyone. Ստացի՛ր ArmTab` 3 պարզ քայլով

DigiTec 2018-ի շրջանակներում հայտարարվում է մրցույթ, որի ընթացքում յուրաքանչյուր անձ հնարավորություն կունենա ստանալու հայկական ArmTab համակարգիչ՝ ընդհամենը 3 պարզ քայլով։

Մրցույթին մասնակցելու համար պարզապես.

Ներբեռնի՛ր earlyone հավելվածը և ստեղծիր մասնակցության կտրոն` ընտրելով Earlyone կազմակերպությունը, DigiTec 2018 մասնաճյուղը և նշելով տաղավարին մոտենալու ցանկալի օրը և ժամը։

Այցելի՛ր DigiTec 2018-ի 2-րդ հարկում գտնվող earlyone-ի տաղավարը մինչ կտրոնի վրա ընտրված ժամը և ակտիվացրու այն՝ ստանալով մասնակցության կտրոնը։

Շանսերդ կրկնապատկելու համար տեղադրիր մեր տաղավարում արված սելֆին #earlyone հեշթեգով Facebook-ում կամ Instagram-ում և ստացիր մասնակցության ևս մեկ կտրոն։

Հայտերի գրանցումը սկսվելու է հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, և ավարտվելու է հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին:

Ամենահաջողակ մասնակցի անունը կհայտարարվի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին՝ ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ:

Share