Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը EQA էլեկտրական հեչբեքը կարտադրի Ֆրանսիայում

Mercedes-Benz-ի արտադրական ուղղության ղեկավար Մարկուս Շեֆերը հայտնել է, որ գերմանական ավտոհսկան EQA էլեկտրական հեչբեքի արտադրությունը կիրականացնի Ֆրանսիայում։

Շեֆերը հայտնել է, որ Mercedes-Benz EQA-ի սերիական տարբերակը կարտադրվի ֆրանսիական Համբախ քաղաքում, որտեղ այժմ արտադրում են Smart-ի էլեկտրական տարբերակները։

Մեքենայի հիմքում հատուկ մշակված EVA թափքն է։ EQA մոդելը չափերով մոտ է Mercedes-Benz A-Class-ին։ Էլեկտրամեքենայում տեղադրված է 60կՎտ/ժամ հզորությամբ մարտկոց, որը կբավարարի 400կմ անցնելու համար։

EQA-ի արտադրությունը կազմակերպելու համար Daimler AG-ն կներդնի 500 մլն եվրո։ Հեչբեքի արտադրությունը կմեկնարկի 2020 թվականին։

Share