Բաժին. Բիզնես

Հայկ Եսայան. Ucom-ը գործարկել է հայերեն խոսքի ճանաչման ավտոմատ համակարգ

Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն իր թվիթերյան էջի միջոցով տեղեկացրել է հայերեն խոսքի ճանաչման ավտոմատ համակարգի գործարկման մասին։ Համակարգը ներկայացվել է ԴիջիԹեք 2018-ի շրջանակներում։

«Այս տարի #DigiTecExpo18 -ին @UcomArmenia-ն ներկայացնում է հայերեն խոսքի ճանաչման ավտոմատ համակարգը։ Հպարտ եմ, որ մեր ընկերությունն իր գործընկերոջ հետ այս տեխնոլոգիական լուծումը հենց առաջինն է ներկայացնում։ Շուկայում այն դեռևս միակն է։ #speechrecognition», – գրում Հայկ Եսայանը։

Share