Բաժին. Բիզնես

Ֆորբս․ 2018 թվականի ամենահարուստ չինացին Ջեկ Ման է

«Ֆորբսը» հրապարակել է ամենահարուստ չինացիների ցանկը, որում ընդգրկված է 400 մարդ։

Այսպիսով, ցուցակի ամենահարուստ չինացին Ջեկ Ման է։ Նրա կարողությունը գնահատվում է 34,6 մլրդ դոլար։ Ջեկ Ման գլխավորում է ինտերնետ-կոմերցիայի բնագավառում չինական խոշորագույն Alibaba ընկերությունը։

Երկրորդ հորիզոնականում Tencent հեռուստահաղորդակցական կորպորացիայի 46-ամյա ղեկավար Մա Հուատենն է՝ 32,8 մլրդ դոլար կարողությամբ: Երրորդը Evergrande զարգացող խոշոր ընկերության վարչության նախագահ 60-ամյա Սյույ Ցզյանն է, նրա կարողությունը գնահատվել է 30,8 մլրդ դոլար: Forbes-ի տվյալներով՝ առաջատարների եռյակից յուրաքանչյուրի կարողությունն այս տարի կրճատվել Է:

Այսպես, Ջեկ Ման 2017 թվականի համեատությամբ աղքատացել Է 4 մլրդ դոլարով, Մա Հուատենը՝ 6,2 մլրդ դոլարով, իսկ Evergrande-ի ղեկավարը՝ 11,7 մլրդ դոլարով:

Այս տարվա ցուցակում կա 43 նոր մասնակից։ Ըստ «Ֆորբսի»՝ նրանց  առևտրային հաջողությունը պայմանավորված Է ֆոնդային բորսաներում այս ընկերությունների բաժնետոմսերի տեղաբաշխմամբ։ 

Share