Բաժին. Բիզնես

Իլոն Մասքը հավանություն Է տվել Model Y Էլեկտրական քրոսովերի եզրափակիչ նախատիպին

Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասքը հավանություն Է տվել Model Y Էլեկտրական քրոսովերի եզրափակիչ նախատիպին, դրանով իսկ այն նախագծման փուլից տեղափոխելով արտադրության փուլ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Verge պորտալը: «Մենք զգալի առաջընթացի ենք հասել Model Y-ի թողարկման նախագծի իրագործման հարցում»,- Մասքի խոսքը մեջբերում Է պորտալը: Միեւնույն ժամանակ Tesla-ի ղեկավարը նշել Է, որ նոր Էլեկտրամոբիլի լայնամասշտաբ արտադրությունը կսկսվի 2020 թվականից ոչ շուտ: ԹեևԿ ավելի վաղ Մասքը խոստացել Էր նոր կանաչ քրոսովերը ցուցադրել հաջորդ տարվա մարտին:

Tesla-ի ղեկավարը չի բացահայտել Model Y-ի նախագծին վերաբերող ոչ մի մանրամասնություն, բայց արտադրության ամսաթվի տեղափոխման պատճառներից մեկը, The Verge-ի կարծիքով, այսօրվա դրությամբ անհրաժեշտ արտադրական տարածքների բացակայությունն Է:

Ներկայում Ֆրիմոնտեում (Կալիֆոռնիայի նահանգ) գտնվող ավտոգործարանն աշխատում Է իր հնարավորությունների առավելագույնով: Ղեկավարությունը նույնիսկ ստիպված Է եղել այս տարվա սկզբին հիմնական մասնաշենքի կողքին հսկայական վրան տեղակայել, որպեսզի Model 3 Էլեկտրամոբիլի արտադրությունը հասցնի նախանշված ծավալներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share