Բաժին. Բիզնես

Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները 2018թ. երրորդ եռամսյակի դրությամբ. ինֆոգրաֆիկա

Համացանցում հրապարակվել է ինֆոգրաֆիկա, որտեղ ներկայացված են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները 2018թ. երրորդ եռամսյակի դրությամբ։ Ինֆոգրաֆիկայի հիմքում ընկած են ընկերությունների կապիտալիզացիայի ցուցանիշները 2018թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ։ Ընկերությունները բաժանված են պայմանական 5 խմբի՝ ծրագրային ապահովում և ծառայություններ, տեխնոլոգիական սարքավորումներ, կիսահաղորդիչներ, առցանց առևտուր և մեդիա։

Ծրագրային ապահովում և ծառայություններ խմբում առաջատար եռյակը հետևյալն է. Microsoft – 883 մլդր դոլար, Alphabet (Google) – 839 մլրդ դոլար, Facebook – 460 մլրդ դոլար։

Տեխնոլոգիական սարքավորումներ. Apple – 1.1 տրլն դոլար, Samsung – 297 մլրդ դոլար, Cisco – 224 մլրդ դոլար։

Կիսահաղորդիչներ. Intel – 222 մլրդ դոլար, Tsmc – 219 մլրդ դոլար, nVidia – 174 մլրդ դոլար։

Առցանց առևտուր. Amazon – 962 մլրդ դոլար, Alibaba – 412 մլրդ դոլար, JD.com – 36 մլրդ դոլար։

Մեդիա. Disney – 175 մլրդ դոլար, Comcast – 164 մլրդ դոլար, Netflix – 164 մլրդ դոլար։

Եթե տեխնոլոգիական ընկերությունները ներկայացնենք ընդհանուր ցուցակով, ապա առաջատար տասնայկը հետևյալ տեսքը կունենա.

1. Apple – $1,100B

2. Amazon.com – $962B

3. Microsoft – $883B

4. Alphabet (Google) – $839B

5. Facebook – $460B

6. Alibaba – $412B

7. Tencent Holdings – $383B

8. Samsung Electronics – $297B

9. Cisco Systems – $224B

10. Intel – $222B

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Խոշորացնել

Share