Բաժին. Բիզնես

Զամբիայում 1.13 կիլոգրամ քաշով զմրուխտ են գտել

Մեծությամբ հազվագյուտ զմրուխտ են հայտնաբերել Զամբիայի հյուսիսի Կանեմ հանքակտրվածքի բանվորները: Բնակտորի քաշը կազմում Է 5655 կարատ կամ 1,13 կիլոգրամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան: Զմրուխտն ստացել Է հատուկ անուն՝ «Ինկալամու» (բեմբի լեզվից թարգմանած՝ «Առյուծ»): Այն «օժտված Է գերազանց թափանցիկությամբ եւ հիանալի կանաչ գույնով՝ ոսկեգույն երանգավորմամբ», նշվում Է Kagem Mining Ltd լեռնարդյունահանող ընկերության մամուլի տեղեկագրում:

Սպասվում Է, որ բնակտորն այս տարվա նոյեմբերին կցուցադրվի Սինգապուրի աճուրդում: «Մենք բարձր որակի զամբիական զմրուխի պահանջարկի զարմանալի աճ ունենք աշխարհի խոշորագույն ոսկերչական բրենդների կողմից, հատկապես Եվրոպայում,-նշում Է ընկերությունը:-Նրանք գնահատում են դրանց հագեցած երանգը եւ բացառիկ թափանցիկությունը»: Չի բացառվում, որ վաճառքից առաջ բնակտորը կսղոցվի մի քանի մասի:

Kagem Mining Ltd ընկերությունը երեք քառորդով պատկանում Է լոնդոնյան Gemfields-ին, կանոնադրային կապիտալի 25 տոկոսը բաժին Է ընկնում զամբիական պետական Industrial Development Corporation of Zambia-ին: Զմրուխտների պատմությունը հարուստ Է բացառիկ գտածոներով: Դրանց թվում Է, օրինակ, «Զմրուխտե Բուդդան»՝ 3600-կարատանոց բյուրեղը, որը հայտնաբերվել Է 1994 թվականին Մադագասկարում, կամ «Պրեզիդենտը», որը արդյունահանվել Է 1993 թվականին Ուրալում (1,2 կիլոգրամ կամ 6000-կարատ): Ամենախոշորը համարվում Է այն զմրուխտը, որը 1974 թվականին գտնվել Է Բրազիլիայում (28 կիլոգրամ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share