Բաժին. Բիզնես

Կոնվերս բանկն ամփոփեց Խնայողությունների միջազգային օրվան նվիրված մրցույթի արդյունքները

Կոնվերս բանկն ամփոփել է «Խնայողությունների իմ տարբերակը» գաղափարների մրցույթի արդյունքները՝ կիրառելի 5 լավագույն գաղափարների հեղինակներին պարգևատրելով 100.000-ական դրամի չափով ավանդի սերտիֆիկատներով:

 Խնայողությունների միջազգային օրվա առթիվ հայտարարված մրցույթին մասնակցել են մի քանի տասնյակ ուսանողներ և ավագ դպրոցների սաներ:

Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Կոնվերս բանկը մասնակցել է նաև Խնայողությունների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին՝ ներկայացնելով բանկի 25-ամյակի առթիվ վերջերս ներդրված «Կոնվերս 25» ավանդը:

«Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ ցուցահանդեսի այցելուներին  ներկայացված «Կոնվերս-25» ավանդի հիմնական  առավելություններն են ավանդադրման ողջ ընթացքում մայր գումարից մասնակի ելքագրումների հնարավորությունը, ինչպես նաև շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատած՝ ավելի բարձր տոկոսադրույքը»,-ասացին բանկում:

Ներկայումս Կոնվերս բանկը հաճախորդներին է առաջարկում ավանդատեսակներ (պլաստիկ քարտի անվճար տրամադրման հնարավորությամբ)՝ նախատեսված տարբեր խմբերի համար: Իսկ բանկի՝ հաճախորդներից ներգրավված միջոցների  պորտֆելը սեպտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան  175 մլրդ  դրամ:

Share