Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում՝ 0% դրույքով, 0% կանխավճարով և 0% սպասարկման վճարով

Եվս մեկ աշնանային առաջարկ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից:

«Ինեկոբանկ»-ի միջոցով ապառիկ եղանակով գնե՛ք բջջային սարքեր տարեկան 0% դրույքով և առաջին 12 ամսվա ընթացքում առանց սպասարկման վճարի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:

Պայմաններ՝

  1. Կանխավճար՝ 0%
  2. Տարեկան դրույք՝ 0%
  3. Ամսական սպասարկման վճար (առաջին 12 ամսվա ընթացքում)՝ 0%
  4. Ամսական սպասարկման վճար (հաջորդ 24 ամսվա ընթացքում)՝ 1.3%
  5. Վարկի սահմանաչափ՝ 50 000 – 1 500 000 դրամ
  6. Վարկի ժամկետ՝ 36 ամիս
  7. Առաջարկը գործում է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից ցանկացածը:

Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/MTSArmenia/ հղմամբ:

Share