Բաժին. Բիզնես

2018թ. հոկտեմբերին Mercedes-Benz-ը վաճառել է 190,021 մեքենա

2018թ. չորրորդ եռամսյակի մեկնարկը հաջող է եղել գերմանական ավտոհսկա Daimler AG-ի համար։ Հոկտեմբեր ամսին ամբողջ աշխարհում վաճառվել է 190,021 Mercedes-Benz մեքենա, ինչը 3.9%-ով ավել է 2017թ. համանման ցուցանիշից։ 2018թ. հունվար – հոկտեմբերին ամիսներին գերմանացիները վաճառել են 1,905,108 մեքենա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 0.3%-ով։ Վաճառքների թվի զգալի աճ է արձանագրվել Եվրոպայում՝ 3.9%, մասնավորապես Գերմանիայում՝ 16.7%, իսկ Չինաստանում վաճառքներն աճել են 12.7%-ով։ Mercedes-Benz-ը պրեմիում դասի մեքենաների շուկայի առաջատար է Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում։

Հոկտեմբեր ամսին Եվրոպայում Mercedes-Benz-ը վաճառել է 79,994 մեքենա, ինչն անցյալ տարվա ցուցանիշը գերազանցում է 3.9%-ով։ Տարվա առաջին տաս ամսում վաճառվել է 768,950 մեքենա ինչն անցյալ տարվա ցուցանիշից պակաս է 3.9%-ով։ Գերմանիայում վաճառքի ծավալներն աճել են 16.7%-ով՝ հասնելով 29,203 մեքենա ցուցանիշի։ Հոկտեմբեր ամսին վաճառքի ծավալներն աճել են նաև Ֆրանսիայում, Իսպանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում, Դանիայում, Ֆինլանդիայում և Հունգարիայում։

Հոկտեմբերին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վաճառքի ծավալներն աճել են 7.9%-ով և կազմել 72,429 մեքենա։ Հունվար – հոկտեմբեր ամիսներին արձանագրվել է վաճառքների 8.1% աճ՝ վաճառվել է 787,027 մեքենա։ Հոկտեմբերին Չինաստանում վաճառվել է 50,231 մեքենա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 9.2%-ով։ 2018թ. առաջին տաս ամսում Չինաստանում վաճառվել է 550,938 մեքենա՝ +12.7%։

Հյուսիսային Ամերիկայի երկրներում (NAFTA) հոկտեմբերին վաճառվել է 32,778 մեքենա՝ -4.0%։ Հունվար – հոկտեմբերին վաճառքի ծավալները նվազել են 5.8%-ով և կազմել 304,722 մեքենա։ ԱՄՆ-ում հոկտեմբերին վաճառվել է 27,537 մեքենա՝ -4.9%, իսկ հունվար-հոկտեմբերին վաճառքի ծավալները նվազել են 6.7%-ով և կազմել 252,921 մեքենա։

Share