Բաժին. Բիզնես

Apple-ը գեղարվեստական ֆիլմեր կնկարահանի

Ամերիկյան Apple ընկերությունը բազմամյա պայմանագիր է կնքել A24 ֆիլմ արտադրող ընկերության հետ՝ ֆիլմերի նկարահանման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNBC-ն։

Արդեն հաջորդ տարի իր սարքավորումներից օգտվողների համար տարի Apple-ի արտադրությունը կլինի անվճար։ Այս կերպ ընկերությունը փորձում է ստեղծել իր կոնտենտը և հավատարմության ռազմավարություն՝ ընկերության և հաճախորդների միջև։

A24-ն ամերիկյան ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում։ Այն մասնագիտացած է ֆիլմարտադրության և հեռուսատհաղորդումների պատրաստման մեջ։ Իր նախագծերից են «Ledy Bird»-ը, «Moonlight»-ը, «Room»-ը, «Mister Detective»-ը և այն։ A24-ի նկարահանած ֆիլմերից մի քանիսն արժանացել են «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և այլ մրցանակների։

Այս տարի Apple-ը հայտարարել է, որ ամերիկայն հեռուստահաղորդավար Օփրոյ Ուինֆրիի հետ կնքել է բազմամայա պայմանագիր։ Վերջինս նույնպես Apple-ի համար օրիգինալ վիդեոնախագծեր կպատրաստի։  The Wall Street Journal-ը գրել է, որ Apple-ը՝ ստեղծելով իր սեփական կոնտենտը, ցանկանում է մրցել այնպիսի ընկերութունների հետ, ինչպիսիք են Netflix-ը և Amazon Prime Video-ն։ Բացի դրանից, Apple-ը պայմանավորվել է համագործակցել Ռիզ Ուիզերսփունի և Քրիստին Ուիգի, ռեժիսորներ Ջեյ Ջեյ Աբրահամսկիի և Մ․ Նեյթ Շամալանի հետ։ 

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share