Բաժին. Բիզնես

Uber-ը 2018 թվականի երրորդ եռամսյակն ամփոփել է 1 մլրդ դոլար վնասով

Ընկերությունը սա բացատրում է նոր ուղղություններում կատարված ներդրումներով (ներառյալ հեծանիվների և էլեկտական սկուտերների վարձակալությունը)։

Uber Technologies ընկերությունը հաղորդել է 2018 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշներ, որոնք ամփոփվել է սեպտեմբերի 30-ին։ Որպես մասնավոր ընկերություն, Uber-ը պարտավոր չէ հանրայնացնել իր ֆինասական արդյունքները, բայց 2017 թվականից սկսած՝ որոշակի ցուցանիշներ հանրայնացվում են։ Ըստ այդ տեղեկատվության՝

– Եկամուտը աճել է 38 %-ով՝ համեմատած 2017 թվականի երրորդ եռամսյակի հետ և կազմել է 2.95 մլրդ դոլար։

– Զուտ վնասը կազմել է 1.07 մլրդ դոլար, ինչը 20% -ով ավելի է, քան 2018 թ. երկրորդ եռամսյակի ցուցանիշը, բայց 27%-ով պակաս անցյալ տարվա երրորդ եռամսյակում կրած վնասից։

– EBITDA-ի ճշտված կորուստը (մինչև հարկերը և փոխառությունների տոկոսադրույքները) կազմել է 592 մլն դոլար, երկրորդ եռամսյակում այն կազմել է 614 մլն դոլար և մեկ տարի առաջ՝ 1.02 մլրդ դոլար:

– Պատվերների քանակը (բոլոր գործուղումների ընդհանուր արժեքը մինչև հանձնաժողովի հաշվարկը) հուլիս-սեպտեմբեր ամիսներին ավելացել է տարեկան 41%-ով և կազմել 12.7 մլրդ դոլար։ 2018 թ․ նախորդ եռամսյակին կազմել է 6%:

Uber-ը նաև առաջին անգամ բացահայտել է Uber Eats սննդի առաքման որոշ ցուցանիշներ․ 2018 թ․ երրորդ եռամսյակում պատվերների ծավալը հասել է 2.1 մլրդ դոլարի, որը երկու անգամ ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։  

Uber-ի ֆինասական տնօրեն Նելսոն Չայն ասել է, որ կորուստները պայմանավորված են ապրանքների առաքման, բեռնափոխադրումների, հեծանիվների վարձակալության և էլեկտրական սկուտերներում արված ներդրումներով։ Նա նշել է, որ Uber-ը կենտրոնացած է Հնդկաստանում և Մերձավոր Արևելքի շուկաներում զարգանալու վրա, որտեղ ընկերությունը հանդիպում է տեղական խաղացողների կոշտ մրցակցությանը։   

Չայն Uber-ին է միացել 2018 թվականի սեպտեմբերին, դրանից առաջ ընկերությունը երեք տարի աշխատել է առանց ֆինասական տնօրենի։ 

Երրորդ եռամսյակի արդյունքները ցույց են տալիս, որ Uber-ն առաջվա պես արագ է աճում, բայց դեռևս շուրջ երեք տարի չի կարողանա շահույթով աշխատել։

2019 թվականին Uber-ը պատրաստվում է անցկացնել IPO, դրա համար էլ ընկերության տնօրեն Դարա Խոսրովշախին փորձում է պահպանել աճման տեմպերը և նվազեցնել ընկերության կորուստները՝ այդ թվում փակելով կամ վաճառելով անարդյունավետ բաժինները։

Goldman Sachs և Morgan Stanley բանկերը, որոնք ընկերությանն օգնում են տեղաբաշխման նախապատրաստական աշխատանքներում, այն գնահատում են 120 մլրդ դոլար։ 2018 թ․ օգոստոսի տվյալներով ներդրողներն Uber-ը գնահատում են 76 մլրդ դոլար։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share