Բաժին. Բիզնես

Facebook. վերջին 6 ամսվա ընթացքում հեռացվել է 1.5 մլրդ կեղծ օգտահաշիվ

Facebook սոցիալական ցանցը հաղորդում է, որ վերջին 6 ամսվա ընթացքում հեռացվել է 1.5 մլրդ կեղծ օգտահաշիվ, իսկ նախորդ 6 ամսում այդ թիվը կազմել է 1.3 մլրդ։ Այս հաշիվների 99.6%-ը արդեն իսկ հայտնաբերվել էր Facebook-ի կողմից՝ մինչև օգտատերերի կողմից դրանց մասին հաղորդելը։

Facebook-ը նշել է, որ 2018 թ․ երկորդ և երրորդ եռամսյակներում ընդհանուր օգատերերի 3-4%-ը կեղծ հաշիվներ են եղել, այս ցուցանիշը պահպանվել է նաև նախորդող մի քանի եռամսյակներում։ 

Facebook-ը կեղծ օգտահաշիվների մասին հայտնել է Community Standards Enforcement զեկույցում, որը հրապարակվել է այս տարվա մայիս ամսին։ Նոր զեկույցում այժմ ասվում է, որ հեռացվել են կեղծ բովանդակությամբ, բռնություն քարոզող, երեխաների սեռական շահագործման վերաբերյալ բավանդակություն պարունակող օգտահաշիվներ։

2018 թ․ երրորդ եռամսյակում Facebook-ն արշավ է իրականացրել 2.1 մլն գրառման, նկարի կամ տեսանյութի դեմ, որոնք խախտում են սոցիալական ցանցի քաղաքականությունը։ Այդ հաշիվներն անմիջապես փակվել են։

2018 թ․ երրորդ եռամսյակում Facebook-ը հեռացրել է նաև 8.7 մլն գրառում, նկար կամ տեսանյութ, որոնք վերաբերել են երեխաների սեռական շահագործմանը։ 

Facebook-ի փոխանցմամբ՝  5.4 մլն ատելություն սերմանող նութեր են հեռացվել 2018 թ․ երկորդ և երրորդ եռամսյակներում, որից 52%-ն է միայն գտնվել Facebook-ի կողմից։  

Ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը բազմիցս ասել է, որ իրենց համար դժվար է զարգացնել AI համակարգերը, որոնք հայտնաբերում են ատելության քարոզ, սա այն ոլորտն է, որտեղ ընկերությունը կարիք ունի առաջընթացի։

Բացի դրանից, Facebook-ը նշում է, որ վերջին վեց ամսվա ընթացքում միջոցներ է ձեռնարկել 66 մլն գրառման, նկարի կամ տեսանյութի դեմ։ Դրանք խախտել են սեռական բովանդակության վերաբերյալ Facebook-ի քաղաքականությունը։

Ցուկերբերգը և ընկերության քաղաքականության առաջնորդ Մոնիկա Բիքերը լրագրողների հետ հանդիպմանը նշել են, որ այսուհետ Facebook-ը հանդես կգա եռամսյակային զեկույցներով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share