Բաժին. Բիզնես

Beeline. Նոր հնարավորություններ՝ BeeTV-ի բաժանորդների համար

Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում ամենապահանջված BeeTV հավելվածը համալրվել է հեռուստատեսության ժամանակակից հնարավորություններով:

BeeTV հավելվածում, որն արդեն իսկ ունի ավելի քան 150 հազար ներբեռնում, այժմ կգործի հարուստ տեսադարան, հեռուստաալիքների գնման հնարավորություն, մինչև 7 օր catch-up, հաղորդումների հիշեցում և բազմաթիվ այլ հնարավորություններ: Այդ ամենը հասանելի է  Beeline-ի գործող և նոր բաժանորդների համար:

Beeline բաժանորդները կարող են ներբեռնել BeeTV բջջային հավելվածն iOS  կամ Android համակարգերի համար և վայելել հեռուստատեսությունն ամենուր։ Իսկ միանալով COMBO փաթեթին՝ բաժանորդները հնարավորություն կունենան դիտել ավելի քան 100 հեռուստաալիք նաև իրենց հեռուստացույցով: Ավելին, բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից, ինչպես նաև իրենց տարածաշրջանին հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որևէ հավելյալ սարքի: 

«Beeline-ը որակապես բարելավել է կոնվերգենտ ծառայությունների առաջարկը՝ միաժամանակ տրամադրելով 4 ծառայություն մեկ փաթեթում՝ բջջային կապ, ֆիքսված Ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և հեռուստատեսություն։ Այժմ բաժանորդները կարող են օգտվել BeeTV-ի ժամանակակից դիզայնից ու հնարավորություններից ինչպես սմարթֆոնով, այնպես էլ նոր հզոր հեռուստատեսային ընդունիչով, որը թույլ է տալիս հավելյալ հեռուստաալիքներ ձեռք բերել, դիտել հանրային ալիքներ և YouTube-ի վիդեոներ, նույնիսկ եթե տվյալ հեռուստացույցը չունի այդ հնարավորությունը», – նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

BeeTV բջջային հավելվածի բոլոր հնարավորություններից կարող են օգտվել Smart, Neo Max և COMBO բաժանորդները, իսկ BeeTV-ն տանը դիտելու համար անհրաժեշտ է միանալ COMBO փաթեթներից որևէ մեկին: Ի դեպ, նոր COMBO մարզային առաջարկին միանալով՝ բաժանորդները կստանան բջջային ծառայություններ, մաքսիմալ արագությամբ ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և հեռուստատեսություն՝ ամսական 7990 դրամով:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։

Share