Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. իրականացված խաղարկության արդյունքում հաջողակ է դարձել 18 գնորդ

ՎիվաՍել-ՄՏՍ. իրականացված խաղարկության արդյունքում հաջողակ է դարձել 18 գնորդ․ 3 ավտոմեքենա և 15 սմարթֆոն 3 ավտոմեքենա և 15 սմարթֆոն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական անակնկալն է մատուցել իր հաճախորդներին: 18 հոգու համար, շահավետ գնումը դարձել է նաև խաղարկությամբ հաղթելու առիթ: Նրանցից 15-ը դարձել է «Honor 9 Lite» սմարթֆոնի, իսկ երեքը՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր: Հաջողակ գնորդներն անակնկալ նվերները ստացել են ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպված՝ հանդիսավոր արարողության ընթացքում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է խաղարկված սմարթֆոններն ու ավտոմեքենաների բանալիները:

«Իրականացված խաղարկությունը հաճելի անակնկալի հնարավորություն է ընձեռել ոչ միայն մեր բաժանորդներին, այլև ցանկացած գնորդի, ով օգտվել է մեր սպասարկան կենտրոններում իրականացված վաճառքից: Հասարակության լայն շրջանակներին օգտակար լինելու մոտեցումը բխում է մեր ընտրած ռազմավարությունից: Դա վերաբերում է ոչ միայն սոցիալական ուղղվածության ծրագրերի իրականացմանը, այլև սպասարկման ոլորտում առաջարկվող ծառայություններին: Շնորհավորում եմ հաջողակ հաղթողներին և շնորհակալություն հայտնում՝ մեր ծառայություններից օգտվողներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից 30 900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոնների գնորդները մասնակցել են «Honor 9 Lite» սմարթֆոնների և «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենաների խաղարկություններին:

Ծրագրային ապահովմամբ իրականացված խաղարկության հաղթողներն ընտրվել են պատահականության սկզբունքով: Խաղարկվել են գնված սմարթֆոնների IMEI (նույնականացման) կոդերը: Գնորդները տեղեկացվել են խաղարկության անցկացման կարգի և կանոնների մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով, ստեղծել է խաղարկության ամբողջ ընթացքին հետևելու հնարավորություն: Ավելին՝ այդ ամենը տեսանկարահանվել է:

Խաղարկված նվերների մասին ծանուցման և դրանք քաղաքացիներին հանձնելու գործընթացն իրականացվել է նախապես հայտարարված և հրապարակայնացված կանոններով: Ավելին՝ ընկերությունը խստորեն պահպանել է դրանք: Անակնկալ նվերները ստանալու համար սահմանված ժամկետում (մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ) ՎիվաՍել-ՄՏՍ-ին դիմել են 2 ավտոմեքենայի և 14 սմարտֆոնի հաղթողները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղարկված 1 ավտոմեքենայի և 1 սմարթֆոնի հաղթողները խաղարկությունների կանոններով սահմանված կարգով և ժամկետում չեն ներկայացել ՎիվաՍել-ՄՏՍ մրցանակները ստանալու համար՝  ընկերությունն իրականացրել է նոր խաղարկություն՝ 1 ավտոմեքենայի և 1 սմարթֆոնի համար, և դարձյալ պատահականության սկզբունքով հայտնի են դարձել նաև այդ հաղթողները:

Share