Բաժին. Բիզնես

Չժոու Ցյունֆեյի հաջողության պատմությունը․ Հովվուհուց մինչև Apple-ի էկրանների մատակարար

Մանուկ հասակում Չժոու Ցյունֆեյը խոզարած էր, դրան զուգահեռ աշխատում էր ապակու գործարանում՝ օրական վաստակելով 1 դոլար։ Այժմ նա Չինաստանի ամենահարուստ կանանցից է, Ֆորբսի համաշխարհային ցուցակում՝ 198-րդը, ում կարողությունը կազմում է 7.8 մլրդ դոլար։

Նա ծնվել է Չինաստանի Սյանսյան փոքրիկ քաղաքում, 1970 թվայանին։ Նրա մայրը մահացել է, երբ Չժոուն հինգ տարեկան էր, իսկ հայրը անընդհատ աշխատանքից գրեթե կորացել էր, աշխատաքնի ժամանակ կորցրել էր նաև մատը։

Չժոուի գործը խոզերին և բադերին հետևելն էր, որոնք ընտանիքը վաճառում էր կամ օգտագործում սեփական կարիքների համար։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց կրթություն ստանալ, որը նա ստիպված կիսատ թողեց 16 տարեկանում, երբ տեղափոխվեց Շենչժեն՝ քեռու մոտ։  Աղջիկը երազում էր դիզայների կարիերայի մասին, բայց կարողացավ միայն աշխատանքի անցնել ժամացույցների համար ապակու արտադրության գործարանում, որտեղ 16-18 ժամ մշակում էր ապակիներ՝ օրվա համար ստանալով 1 դոլար։ Գործարանի ընտրությունը պատահական չէր, շենքը համալսարանին մոտ էր, որտեղ էլ Չժոուն կարողանում էր գնալ երեկոյան պարապմունքների։

22 տարեկանում Չժոուն ժամացույցի ապակու փայլեցման իսկական մասնագետ էր, իսկ ինչ-որ պահի որոշեց, որ այդ ամենը կարող է շարունակել, սակայն գումար աշխատել իր համար։

Բնակարանը, որտեղ նա էր ապրում իր ընտանիքի հետ, վերածվեց իսկական ապակիների գործարանի։ Առաջին աշխատակիցները հարազատներն էին։ Չժոուն ինքն էր պատրաստում անհրաժեշտ սարքերը, ավելի բարդ կառուցվածքների համար տեխնոլոգիաներ էր մշակում։ Այս բիզնեսի համար Չինաստանում բարենպաստ ժամանակներ էին, տեղական աշխատուժը գրեթե անվճար էր՝ աճող տնտեսության հետ համեմատած։ Ավելի ու ավելի էին շատանում արտասահմանյան այն ընկերությունները, որոնք իրենց արտադրանքի ստեղծումը վստահում էին չինական ընկերություններին։ Արտադրությունը կամաց-կամաց աճում էր և 10 տարի անց Չժոուն արդեն ինքն էր վճարում տասնյակ աշխատողների աշխատավարձերը։ Չինաստանի ՀՆԱ-ն այս ընթացքում աճեց 2.7 անգամ, ընդ որում Չժոուի ընկերութունը այս ընթացքում շարունակում էր մնալ լավագույն պրոֆեսիոնալ ընկերություններից մեկը։ 

2003 թվականը շրջադարձային էր Չժոուի համար, սակայն ժամացույցների արտադրութունը դեռևս նրա հիմնական բիզնեսն էր։ Նրան դիմեց Motorola ընկերությունը՝ պատվիրելով ապակե էկրան՝ Razr V3 պրեմիում դասի հեռախոսի համար։ Այդ ժամանակ հենց հեռախոսային արտադրութունը պլաստիկից անցում էր կատարում ապակուն։ Չժոուն պատվերն ընդունեց։ Այն իրականացնելը հեշտ չէր, հունքի մատակարարը պահանջում էր 100% կանխավճար։ Որպեսզի վճարեր, նա իր բնակարանը գրավ դրեց։ Արդյունքում Motorola-ն ստացավ իրենց անհրաժեշտ ապակին, իսկ Չժոուն հիմնեց իր Lens Technology-ն։ Կնքվեցին խոշոր պայմանագրեր Nokia-ի և HTC-ի հետ։

Բայց Չժոուի համար աստղային ժամը 2007 թվականի հունվարի 9-ին Apple-ի ներկայացման ժամանակ էր, երբ ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը պատմության մեջ առաջին սենսորային էկրանով iPhone մոդելը ներկայացրեց։ Էկրանը մշակել է Lens Technology-ն։

Դրանից հետո ընկերությունը շուկայում սմարթֆոնների համար էկրան արտադրող առաջատար ընկերությունն էր։

Lens Technology-ի հաճախորդների թվում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Apple-ը, Samsung-ը, Huawei-ին և Tesla-ն։ Եթե ցանկանում եք բաժնետոմս ձեռք բերել երկու տեխնոլոգիական հսկաներից մեկում՝ Apple-ում կամ Samsung-ում և վստահ չեք, թե որն է հաղթելու այդ պայքարում, պարզապես արժեթղթեր գնեք Lens Technology-ում, որի 75% եկամուտը այս երկու հսկաների շնորհիվ է։

Այսօր Lens Technology-ի կապիտալիզացիան կազմում է 34 մլրդ յուան, համարյա 5 մլրդ դոլար։ Չժոուի կարողությունը տարեսկզբից նվազել է գրեթե 4 միլիարդով՝ զարգացող երկրներում ֆոնդային շուկաների անկման պատճառով, որի համար կարելի է «շնորհակաություն» հայտնել Դոնալդ Թրամփին։ Այնուամենայնիվ, բջջային հեռախոսները և Apple-ը ավելի ու ավելի են շատացնում իրենց արտադրանքը, ավելի շատ մարդիկ են սկսում օգտվել սմարթֆոններից, և քիչ չեն դեպքերը, երբ նրանք կոտրում են էկրանը։ Դա նշանակում է, որ Չժոուն բոլոր շանսերն ունի հետ բերելու Չինաստանի ամենահարուստ ինքնուսույց կին գործարարի ստատուսը։

Չժոուն հասկանում է, որ Lens Technology-ի հաջողությունը շատ դեպքերում կախված է իր հաճախորդների հաջողությունից։ Դրա համար էլ նա հայտարարել է, որ դիվերսիֆիկացնում է ընկերության բիզնեսը՝ արտադրելով ապակյա պրեմիում դասի, շափյուղյա և կերամիկական ապակիներ։ 

Չժոուն չգնաց իր հայտնի հայրենակցի՝ Ջեկ Մայի հետքերով և նախընտրում է գաղտնիությունը։ Դժվար է գտնել որևէ հարցազրույց՝ նրա մասնակցությամբ, իր անձնական ներդրումների մասին տեղեկություններ չկան։ Բայց դատելով այն բանից, որ Ցյունֆեյը մինչև հիմա նստում է ապակի մշակող մեքենայի մոտ և պարբերաբար գիշերում է Lens Technology-ի գրասենյակում, որի պատուհանը բացվում է դեպի գործարանը, դժվար թե նրան սիրելի աշխատանքից բացի այլ բան հետաքրքրի։

Համաձայն ասեկոսեների, Չժոուն ամուսնու հետ Ավստրալիայում ունի 10,8 մլն դոլար արժողությամբ առանձնատուն, սակայն ամուսինները այդ տեղեկատվությունը երբեք պաշտոնապես չեն հաստատել:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share