Բաժին. Բիզնես

Microsoft-ը շուկայական կապիտալիզացիայով շրջանցեց Apple-ին

Microsoft-ը կարողացավ ոչ շատ երկար, բայց զբաղեցնել առաջին հորիզոնականը, սակայն օրվա վերջում Apple-ը հետ բերեց աշխարհում ամենաթանկ ընկերություն լինելու կոչումը։ iPhone-ի արտադրողը վերջին ութ տարիներին շուկայի առաջատարն է։

Այնուամենայնիվ, ինչպես գրում է Bloomberg-ը, Microsoft-ին հաջողվեց շուկայական կապիտալիզացիայով առաջ անցնել։ Սա տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝  The Wall Street Journal-ում արված այն հայտարարությունից հետո, երբ նա ասաց, որ Չինաստանից ներկրված նոութբուքների և բջջային հեռախոսների սակագները կարող են փոխվել։

Դրանից հետո որոշ ժամանակ Apple-ի շուկայական արժեքը կազմեց 812,6 մլրդ դոլար, երբ այդ նույն ժամանակահատվածում Microsoft-ը հասել էր 812,9 մլրդ դոլարի։

Առևտրային նիստի ավարտին iPhone-ը վերադարձրեց լիդերի իր դիրքերը։ Ընկերության բաժնետոմսերն աճեցին 1,4%-ով, կապիտալիզացիան հասավ 828,64 մլրդ դոլարի։ Microsoft-ի բաժնետոմսերը թանկացան 3,3%-ով, կապիտալիզացիան կազմեց 822,9 մլրդ դոլար։

Նոյեմբերի սկզբին Apple-ը գրանցեց ռեկորդային շահույթ և հանրայնացրեց սեպտեմբերի 29-ին ամփոփած եռամսյակային տվյալները։Մասնավորապես, ընկերության երեք ամսվա եկամուտը կազմում է 62.9 մլրդ դոլար, որը 20%-ով ավելին է անցյալ տարվա տվյալների համեմատ։

Օգոստոսին Apple-ը դարձավ աշխարհի ամենահարուստ ընկերությունը, որի շուկայական արժեքը կազմում է 1 տրլն դոլար։ Սա տեղի ունեցավ կորպորացիայի եռամսյակային լավ հաշվետվությունների ֆոնին: Ընկերության կապիտալիզացիան կազմեց 1,006 տրլն դոլար:

Apple-ը շուկայական կապիտալիզացիայի առաջատարի դիրքերը պահպանում է՝ սկսած 2011 թվականից՝ շրջանցելով անգամ նավթային հսկա Exxon Mobil-ին։ Բայց առաջին անգամ չէ, որ կարճ ժամանակով կորցնում է առաջատարի իր դիրքերը։ Մասնավորապես, երկու անգամ այդպես է պատահել 2016 թ․, երբ ընկերությունը լիդերությունը զիջել է Alphabet հոլդինգին, որը նաև Google-ի կառուցվածքն է ապահովում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share