Բաժին. Բիզնես

Դրոնները կփոխարինեն երկնաքերերի պատուհաններ լվացողներին

Լատվիական Aerones ստարտափը ստեղծել է դրոններ, որոնք կփոխարինեն երկնաքերերի պատուհան լվացողներին։ Ընկերությունը սկզբում ցուցադրել է անօդաչու սարք, որը կարող է մաքրել հողմային էներգետիկ սարքավորումները, այժմ էլ լատվիացիները պնդում են, որ իրենց ստեղծած դրոնը կարող է նաև որակյալ կերպով լվանալ երկնաքերերի պատուհանները։ Դրոնը կարող է լվանալ մինչև 350 մետր բարձրությամբ շինություններ։ Դրոնի մաքրման արագությունը 20 անգամ մեծ է պատուհաններ լվացող մարդկանց արտագությունից։

Դրոնի չափը 3×3 մետր է, այն զինված է 12 շարժիչով և կշռում է 55 կգ, այն կարող է բարձրացնել 200կգ բեռ։ Դրոնի սնուցումն իրականացվում է լարի միջոցով, իսկ ջուրը մատակարարվում է ռետինե խողովակի միջոցով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

Share