Բաժին. Բիզնես

Կոնվերս բանկ․ Հիփոթեքի աննախադեպ պայմաններ

Կոնվերս բանկը բարելավել է սեփական ռեսուրսներով հիփոթեքային վարկավորման պայմանները և գործարկել նոր գործիքներ:

«Կոնվերս բանկը 25-ամյակի առթիվ հաճախորդներին է առաջարկում անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման ֆինանսավորում՝ աննախադեպ պայմաններով: Մասնավորապես, հաճախորդները այսուհետ հնարավորություն կունենան տարեկան մեկ անգամ «արձակուրդ վերցնել» հիփոթեքի մարումից՝ հետաձգելով  հերթական վճարումը: Սա կարևոր նոր հնարավորություն է, որի շնորհիվ ֆինանսական հոսքերի ժամանակավոր փոփոխման պայմաններում (արձակուրդ և այլն) մեր հաճախորդները  կարող են չկատարել հերթական մարումը և խուսափել ֆինանսական բարդություններից»,-ասել են Կոնվերս բանկում:

Զուգահեռաբար, նվազեցվել են հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները, վերանայվել են որոշ վարկատեսակների վարկի տրամադրման վճարի չափերն ու տրամադրման ժամկետները: Իսկ Երևան քաղաքում գտնվող բնակարանների ձեռքբերման վարկերի համար ներդրվել է հաճախորդին՝ վարկի մարման մինչև 12 ամիս արտոնյալ ժամանակաշրջանի տրամադրման հնարավորություն:

Բանկի սեփական ռեսուրսներով վարկային պրոդուկտների մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/house/ հղմամբ:

Share