Բաժին. Բիզնես

Forbes. 2018 թ YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերները

Ցուցակը գլխավորում է յոթամյա տղայի յութուբյան ալիքը։

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է Youtube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերների 2018 թվականի ցանկը։ Ցուցակը գլխավորում է Ryan ToysReview ալիքը, որը վարում է յոթամյա Ռայանը։

Մեկ տարվա ընթացքում Ռայանը ութերորդ հորիզոնականից բարձրացել է առաջին հորիզոնականը, ալիքի եկամուտը մեծացել է երկու անգամ՝ 11 մլնից հասնելով 22 մլն դոլար։ Նրա ալիքին հետևում է ավելի քան 17.3 մլն օգտատեր։ Ռայանի ծնողները նկարահանում են վիդեո հոլովակներ, որտեղ տղան ներկայացնում է նոր խաղալիքներ և խաղում դրանց հետ։

2018 թ․ օգոստոսին Ռայանի ընտանիքը պայմանագիր է կնքել Walmart-ի հետ, որի արդյունքում ինտերնետ խանութում հայտնվել են խաղալիքների՝ «Ռայանի աշխարհ» շարքը։

Երկրորդ հորիզոնականում ամերիկացի դերասան Ջեկ Պոլի յութուբյան ալիքն է, որին հետևում է 17.5 մլն օգտատեր։ Նրա եկամուտը կազմում է 21.5 մլն դոլար։ Ցուցակում երրորդը Dude Perfect ալիքն է, որտեղ հինգ երիտասարդից կազմված խումբը ներկայացնում է սպորտային հնարքներ։ Յութուբյան այս ալիքին հետևում է 36.8 մլն օգտատեր, տարեկան եկամուտը կազմում է 20 մլն դոլար։ 

Forbes-ը Youtube-ի բլոգերների եկամուտը հաշվարկել է 2017 թ․ հունիսի 1-ից մինչև 2018 թ․ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար՝ հիմնվելով  Captiv8, SocialBlade և Pollstar ընկերությունների ներկայացրած տվյալների վրա, որոնք զբաղվում են սոցիալական հարթակների վերլուծությամբ։  Եկամուտները ներկայացված են մինչև հարկերի գանձումը․

Ryan ToysReview – 17,3 մլն հետևորդ, տարեկան 22 մլն դոլար

Ջեկ Պոլ – 17,5 մլն հետևորդ, տարեկան 21,5 մլն դոլար

Dude Perfect – 36,8 մլն հետևորդ, տարեկան 20 մլն դոլար

DanTDM – 20,7 մլն հետևորդ, տարեկան 18,5 մլն դոլար

Ջեֆրի Սթար – 11,5 մլն հետևորդ, տարեկան 18 մլն դոլար

Markiplier – 22,4 մլն հետևորդ, տարեկան 17,5 մլն դոլար

VanossGaming – 23,9 մլն հետևորդ, տարեկան 17 մլն դոլար

Jacksepticeye – 20,8 մլն հետևորդ, տարեկան 16 մլն դոլար

PewDiePie – 73,6 մլն հետևորդ, տարեկան 15,5 մլն դոլար

Լոգան Պոլ – 18,6 մլն հետևորդ, տարեկան 14,5 մլն դոլար

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share