Բաժին. Բիզնես

100 մլն դոլարի ներդրում՝ Հայաստանում արևային պանելների արտադրության համար

Ֆոտովոլտային բջիջների և արևային պանելների արտադրության ոլորտում հայտնի «Ռեքոմ» ընկերությունը Հայաստանում գործարան կառուցելու համար կներդնի 49 մլրդ դրամ կամ 100 մլն դոլար։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի խոսքով՝ ընկերությունը սկսել է սարքավորումների ներկրումը Հայաստան, հիմա քննարկվում է կառուցվելիք գործարանի տարածքի հարցը։

«Ռեքոմի» հայաստանյան մասնաճյուղը կունենա տարեկան մինչև 800 մեգավատ արտադրական հզորություն։ Կստեղծվի 600 նոր աշխախատեղ, 400 աշխատակից ընդգրկված կլինեն բուն արտադրական գործընթացում, 200-ը կաշխատեն գիտահետազորտական կենտրոնում, որը կկառուցվի գործարանին կից․ «Այն ապահովելու է ոչ միայն Հայաստանում էլեկտրակայանների զարգացմանը, այլ հնարավորություն է տրվելու այդ էլեմենտները և բջիջները արտահանել այլ երկիր»։

Նշենք, որ «Ռեքոմը» գործարաններ ունի Ֆրանսիայում, Սինգապուրում, շուտով նաև՝ Հայաստանում։ Ի դեպ, ներդրողը ազգությամբ հայ է՝  Սինգապուրից։

Ընկերությունն իր ներկայացրած նախնական ծրագրով նախատեսում է արտահանման ծավալները տարեկան հասցնել մինչև 200 մլն դոլարի։

Share