Բաժին. Բիզնես

Beeline. Գորիսում այժմ հասանելի է մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ

Beeline-ը հայտարարում է Գորիս քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս քաղաքի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Գորիսի բնակիչներին մատուցել 20 անգամ ավելի բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետ, քան նախկինում:

«Ինտերնետի նոր տեխնոլոգիան, որը հասանելի է դարձել Գորիսում, գերազանցում է նախկինում գործող ADSL տեխնոլոգիան և ապահովում մի քանի անգամ բարձր արագություն. փաստացի այն հասնում է օպտիկական ինտերնետի արագությանը: Բաժանորդը պետք է միայն միացնի հեռախոսային գիծը մոդեմին և վայելի գերարագ ինտերնետի հնարավորությունները: Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի արդիականացումը` դարձնելով ծառայությունները պարզ և հարմար,, – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ինտերնետին միանալու դեպքում, մասնավորապես,  բաժանորդագրվելով Combo մարզային ծառայությունների փաթեթին բաժանորդները կստանան բջջային կապ, ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և նորագույն BeeTV հեռուստատեսություն՝ ամսական ընդամենը 7990 դրամով: Բացի այդ, COMBO բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել իրենց տարածաշրջանում հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որևէ հավելյալ սարքի, ինչպես նաև YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից:  Ավելին, բաժանորդները կարող են դիտել BeeTV հեռուստատեսությունն ամենուր՝ ներբեռնելով բջջային հավելվածն iOS  կամ Android համակարգերի համար: Հավելվածը համալրվել է հարուստ տեսադարանով, հեռուստաալիքների գնման, մինչև 7 օր catch-up, հաղորդումների հիշեցման և բազմաթիվ այլ հնարավորություններով: Այդ ամենը հասանելի է  Beeline-ի գործող և նոր բաժանորդների համար:

Share