Բաժին. Բիզնես

Instagram-ի ծառայությունում ձայնային հաղորդումների առաքման հնարավորություն Է ստեղծվել

Instagram-ի ծառայությունում ձայնային հաղորդումների առաքման հնարավորություն Է ստեղծվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է դեկտեմբերի 10-ին Twitter-ում ծառայության պաշտոնական Էջում հրապարակված հայտարարության մեջ:

«Այսօրվանից սկսած դուք կարող եք ձայնային հաղորդումներ ուղարկել Direct-ի (Instagram-ի ներքին ծառայություն օգտատերերի միջեւ հաղորդագրությունների վայրկենական փոխանակման համար) միջոցով»,- ասված Է հայտարարության մեջ:

Ձայնային ուղերձ ուղարկելու համար անհրաժեշտ Է Direct-ում սեղմել միկրոֆոնի պատկերիկին եւ հաստատել այն: Ձայնահաղորդման առավելագույն տեւողությունը կարող Է կազմել մեկ րոպե:

Այս տարվա հունիսին Instagram-ի օգտատերերի թվը գերազանցել Է 1 միլիարդը: Այդ ժամանակ Էլ ծառայության ղեկավարությունը հայտարարել Է գործառույթ մտցնելու մասին, որը թույլ Է տալիս մինչեւ մեկ ժամ տեւողությամբ տեսահոլովակներ զետեղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share