Բաժին. Բիզնես

Լեհաստանի Վրոցլավ քաղաքը ճանաչվել է Եվրոպայի 2018 թվականի լավագույն տուիստական ուղղությունը

 Լեհաստանի Վրոցլավ քաղաքը նվաճել Է Եվրոպայի 2018 թվականի լավագույն տուիստական ուղղության կոչումը՝ ստանալով հարցվածների ձայների մեծամասնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է European Best Destinations-ը: «Լեհական Վենետիկի» օգտին Է քվեարկել կայքի՝ քվեարկությանը մասնակցած 320 հազար օգտատերերից 41 հազարը:

Երկրորդ տեղում Է Իսպանիայի հյուսիսում գտնվող Բիլբաոն, իսկ երրորդում՝ Ֆրանսիայի Կոլմարը: Հնգյակը եզրափակել են Խորվաթիայի Հվարը, որը գտնվում Է համանուն կղզում, եւ Լատվիայի մայրաքաղաք Ռիգան:

Ընդամենը զբոսաշրջության համար լավագույնի կոչմանը հավակնում Էին Եվրոպայի 20 քաղաքներ, ընդ որում դրանց թվում եղել են այնպիսի հանրաճանաչ տուրիստական ուղղություններ, ինչպիսիք են Փարիզը, որն արդյունքում զբաղեցրել Է 13-րդ տեղը, եւ Ամստերդամը, որը հայտնվել Է սոսկ 15-րդ տեղում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share