Բաժին. Բիզնես

Ucom-ի ղեկավար անձնակազմը երեք օր շարունակ կշնորհավորի բաժանորդներին՝ ծննդյան օրվա առթիվ

Ucom-ն իր բաժանորդների համար պատրաստել է ամանորյա անակնկալ։ Ընկերության ղեկավար անձնակազմն այսօրվանից երեք օր շարունակ զանգով կշնորհավորի բոլոր այն հաճախորդներին, ում ծննդյան օրն է, կտրամադրի Ucom-ի կողմից սահմանված և հավելյալ նվերներ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ընկերության ֆեյսբուքյան էջից։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Նախատոնական թոհուբոհի մեջ չենք մոռանում մեր սիրելի բաժանորդների ծննդյան տոների մասին։

Այսօրվանից սկսած երեք օր շարունակ Ucom-ի ղեկավար անձնակազմը (թվով 50 հոգի) ընկերության համահիմնադիր և գխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ զանգելու է մեր հաճախորդներին, շնորհավորելու նրանց ծննդյան օրվա առթիվ և․․․ տա-դա-դա-դա՜մ, ամենակարևորը՝ Ucom-ի կողմից սահմանված նվերներին ի լրումն տրամադրելու է հավելյալ նվերներ»։

Վերջում գրառման մեջ հումորով ասված է․ «Ելքային զանգերի կենտրոնի աշխատակիցների աչքը լու՜յս։ Այդ ընթացքում թեյ կխմեն՝ ձայնալարերը թարմացնելու համար»։

Share