Բաժին. Բիզնես

Դեկտեմբերի 23-25-ը Ծաղկաձորում կանցկացվի Հետազոտություններ և տեխնոլոգիաներ համաժողովը

2018թ-ի դեկտեմբերի 23-ից 25-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կանցկացվի Հետազոտություններ և տեխնոլոգիաներ համաժողովը, որը կազմակերպում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ)՝ PMI Science-ի աջակցությամբ:

Ֆորումի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի բիզնես և գիտահետազոտական հաստատություններում առկա առաջատար տեխնոլոգիաները՝ աշխատանքային կապերի խթանման, գործընկերության և հետագա համագործակցության նպատակով:

“Հետազոտություններ և տեխնոլոգիաներ” համաժողովը կհամախմբի շուրջ 150 մասնակցի՝ համալսարաններից և հետազոտական հաստատություններից, ստարտափ ընկերություններից, ՏՏ ոլորտի և ինժեներական կազմակերպություններից, ինկուբատորներից:

Միջոցառմանը մասնակցելու համար կարող են դիմել մասնավոր հատվածի և բիզնեսի ներկայացուցիչներ:

Դիմում-հայտը հասանելի է հետևյալ հղմամբ:

Երկօրյա միջոցառման շրջանակում կներկայացվեն բիզնես-հետազոտական համագործակցության հաջողված պատմություններ, կանցկացվեն խմբակային սեմինարներ և այդ քննարկումների վերաբերյալ թիմերի ներկայացումներ:

Համաժողովի ընթացքում գիտահետազոտական հաստատությունների /համալսարանների և բիզնես ոլորտի ներկայացուցիչները կհամախմբվեն հետևյալ ոլորտների շուրջ՝

– Մեքենայական ուսուցում / Տվյալագիտություն;

– Մոդելավորում, Սիմուլացիա, Ճարտարագիտություն;

– Կենսատեխնոլոգիա, Քիմիա, Նյութագիտություն / Տեխնոլոգիա:

Հայաստանում գործում են շուրջ 1000 բարձր տեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք հիմնականում զարգացնում են միջազգային շուկայի ապրանքները, ծառայությունները և լուծումները:

Այս համաժողովը ստեղծվել է որպես ստարտափների, գործարարների և հետազոտական հաստատությունների համագործակցության հարթակ՝ կողմերի հիմնական կարողությունները բացահայտելու նպատակով:

Միջոցառման մանրամասները՝ կայքում:

Share