Բաժին. Բիզնես

Տեղի ունեցավ Կարաս ազգային սննդի ցանցի մենեջմենթի տարվա ամփոփիչ հանդիպումը

Դեկտեմբերի 23-ին Կարաս ազգային սննդի ցանցի մենեջմենթի տարվա ամփոփիչ հանդիպումն էր, որը տեղի ունեցավ DoubleTree by Hilton հյուրանոցային համալիրում:

Ամփոփվեցին տարվա ցուցանիշները, քննարկվեցին 2018թ.-ի ընթացքում մասնաճյուղերում առկա խնդիրները, վերջիններիս լուծման ճանապարհները, ցանցի ձեռքբերումները, մարքեթինգային ակտիվությունները, համագործակցությունները: Ներկայացվեցին նաև 2019թ.-ի համար նախատեսվող առաջնային պլանները:

Հիշեցնենք, որ Կարասը խոշորագույն ազգային սննդի ցանցն է Հայաստանում, այն ընդգրկում է 16 ռեստորան Երևան, Աբովյան և Ծաղկաձոր քաղաքներում։ Կարասը հիմնադրվել է Աշոտ Հարությունյանի և Տիգրան Յուզբաշյանի կողմից՝ 2005թ.-ին։

Share