Բաժին. Բիզնես

Ջեֆ Բեզոսն ամուսնալուծությունից հետո չի գլխավորի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

Ամազոնի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը շուտով կարող է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում մի քանի հորիզոնական ներքև իջնել։ Նա բաժանվում է կնոջից՝ Մըքքենզի Բեզոսից, ով նույն ցուցակում մի քանի հորիզոնական վերև կբարձրանա։

Ջեֆ Բեզոսը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում է 137 մլրդ դոլար կարողությամբ։ Հաշվի առնելով Վաշինգտոնում ամուսնալուծության վերաբերյալ օրենքները, Մըքքենզին կստանա կարողության կեսը՝ 68.5 մլն դոլար։

Եթե ամեն ինչ այս սցենարով ընթանա, ապա Ջեֆ Բեզոսը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում կլինի չորրորդը՝ համաձայն Բլումբերգի կողմից հրապարակված միլիարդատերերի ցանկի։ Մըքքենզի Բեզոսը, ով ներառված չէ այդ ցուցակում, նախկին ամուսնու հետ կկիսի նույն հորիզոնականը։

Share