Բաժին. Բիզնես

American Express-ը՝ աշխարհի 2019թ. ամենամեծ աճ արձանագրած բրենդների շարքում

Brand Finance գործակալությունը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակը։ 2019թ.-ի ցուցակը բաղկացած է 500 բրենդից, որոնց ընդհանուր արժեքը գնահատվել է 6.878 տրլն դոլար։

Ամենամեծ աճ արձանագրած բրենդների շարքում է նաև American Express-ը։ Վերջին 12 ամսում American Express-ի բրենդի արժեքն աճել է 81.8%-ով և կազմել 27.5 մլրդ դոլար։ American Express-ը ընդհանուր ցուցանի 53-րդ հորիզոնականում է։

Հիշեցնենք, որ Հայաստանում American Express ընկերության վճարային քարտերը ներկայացնում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը, որն իր առաջին American Express քարտը թողարկել է 2010 թվականին: Հայաստանում թողարկվող և սպասարկվող American Express քարտերի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար կարող եք այցելել www.americanexpress.am կայք:

Share