Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը մնում է ավտոմեքենաշինության ոլորտի ամենաթանկ բրենդը

Brand Finance գործակալությունը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակը։ 2019թ.-ի ցուցակը բաղկացած է 500 բրենդից, որոնց ընդհանուր արժեքը գնահատվել է 6.878 տրլն դոլար։

Ցուցակում ներկայացված են նաև ավտոմեքենաշինության ոլորտի բրենդներ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվել է 456.4 մլրդ դոլար՝ ցուցակում ներկայացված բրենդների ընդհանուր արժեքի 6.6%։

Ավտոմեքենաշինության ոլորտի առաջատարը Mercedes-Benz-ն է, որն ընդհանուր ցուցակի 13-րդ հորիզոնականում է։ 2018թ. համեմատ բրենդի արժեքն աճել է 25.9%-ով և կազմել 60.3 մլրդ դոլար։ Երկրորդ հորիզոնականում ճապոնական Toyota-ն է, որը զբաղեցրել է ցուցակի 17-րդ հորիզոնականը։ Toyota բրենդի արժեքը 2018թ. համեմատ աճել է 19.7%-ով և կազմել 52.3 մլրդ դոլար։ Եռյակը եզրափակում է Volkeswagen-ը, որը ցուցակի 27-րդ հորիզոնականում է՝ 41.7 մլրդ դոլար, +4.5%։

Չորրորդ հորիզոնականում է BMW-ն՝ 40.5 մլրդ, -3.1%, BMW-ն ընդհանուր ցուցակի 29-րդ հորիզոնականում է։ Porsche-ն հինգերորդն է՝ 29.3 մլրդ դոլար, +54 մլրդ դոլար, Porsche-ն ընդհանուր ցուցակի 47-րդ հորիզոնականում է։ Mitsubishi-ն վեցերորդն է՝ 26.6 մլրդ դոլար, +5.1%, Mitsubishi-ն ընդհանուր ցուցակի 55-րդ հորիզոնականում է։ Honda-ն յոթերորդն է՝ 25.7 մլրդ դոլար, +16.3%, Honda-ն ընդհանուր ցուցակի 57-րդ հորիզոնականում է։ Hyundai-ն ութերորդն է՝ 20.6 մլրդ դոլար, +16.7%, հարավկորեացիներն ընդհանուր ցուցակի 79-րդ հորիզոնականում է։ Իններորդ տեղում Audi-ն է՝ 19.6 մլրդ դոլար, +31.4%, գերմանացիներն ընդհանուր ցուցակի 85-րդ հորիզոնականում են։ Տասնյակը եզրափակում է Nissan-ը՝ 18.7 մլրդ դոլար, -3.2%, ճապոնացիներն ընդհանուր ցուցակի 89-րդ հորիզոնականում են։

Տասնյակում տեղ գտած բրենդներից 5-ը ներկայացնում են Գերմանիան, 4՝ Ճապոնիան և մեկ բրենդ՝ Հարավային Կորեան։

Առաջատար 500 բրենդների ցուցակում տեղ են զբաղեցրել նաև հետևյալ ավտոմեքենաշինական բրենդները՝ Ford, Chevrolet, Renault, Lexus, Land Rover, Ferrari, Subaru, Tesla, Geely, Buick, Mahindra, Suzuki:

Share