Բաժին. Բիզնես

Սպայկա. շուտով շահագործման կհանձնվի աշխարհում կիսափակ տեխնոլոգիաներով ամենամեծ ջերմոցային համալիրը, կստեղծվի 350 նոր աշխատատեղ

Սպայկա ընկերության և Ասիական Զարգացման Բանկի համատեղ ֆինանսավորմամբ շուտով շահագործման կհանձնվի աշխարհում կիսափակ տեխնոլոգիաներով ամենամեծ ջերմոցային համալիրը։ Ջերմոցում կմշակվի տարեկան ավելի քան 12 հազար տոննա բանջարեղեն, որոնք կարտահանվեն ԱՊՀ և Արաբական Միացիալ Էմիրություններ։

Ծրագրի շրջանակներում արտասահմանյան լավագույն մասնագետներն իրենց փորձն են փոխանցում տեղացի մասնագետներին, որը կօգնի ջերմոցային տնտեսության անխափան աշխատանքին։ Ջերմոցային համալիրի գործարկման արդյունքում կստեղծվի 350 նոր աշխատատեղ։

Share