Բաժին. Բիզնես

Բիզնես Արմենիայից՝ բիզնես. նախկին գործադիր տնօրենը նոր ներդրումներով ընկերություն է հիմնել և աշխատատեղեր ստեղծել

Բիզնես Արմենիայի նախկին գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն այսօրվանից ավարտում է աշխատանքը հիմնադրամում և ստեղծելով նոր ընկերություն՝ տեղափոխվում է մասնավոր հատված։ Արմեն Ավակ Ավակյանը համախոհ գործընկերների հետ օտարերկրյա ներդրումներով հիմնել է «Մետրիկա» ընկերությունը, որը կզբաղվի բիզնես խորհրդատվությամբ և մաքեթինգով։ Նոր ընկերության բացմամբ, ստեղծվել է 10 աշխատատեղ։

«Մենք լինելու ենք արտադրողների, արտահանողների, միջազգային ներդրողների, միջին և խոշոր ընկերությունների գլխավոր գործընկերներից մեկը։ «Մետրիկան» նպաստելու է հայկական մեծ ընկերությունների զարգացմանը՝ դուրս գալու տարածաշրջանային ու միջազգային շուկա»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը։

Բիզնես Արմենիայի թիմը հաջողություններ է մաղթել նախկին տնօրենին` խոստանալով աջակցել իր մանդատի շրջանակում։

Share