Բաժին. Բիզնես

Comedy Club-ը հյուրընկալվել է Կարասի Գլենդելյան ռեստորանում

Կարաս ազգային սննդի ցանցի ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում գտնվող ռեստորանն օրերս հյուրընկալել է Comedy Club-ի մասնակիցներին, ովքեր մեծ հաճույքով կիսվել են Կարասում ստացած տպավորություններով։ Դեմիս Կարիբիդիսը, Մարինա Կրավիցը, Զուրաբ Մատուան, Անդրեյ Սկորոխոդը և այլոք մեծ հաճույքով համտեսել են Կարասի համեղ ուտեստները։ Կարասի ամերիկյան առաջին ռեստորանը բացվել է Գլենդեյլի կենտրունմ՝ 2017թ.-ին։

Հիշեցնենք, որ Կարասը խոշորագույն ազգային սննդի ցանցն է Հայաստանում, այն ընդգրկում է 16 ռեստորան Երևան, Աբովյան և Ծաղկաձոր քաղաքներում։ Կարասը հիմնադրվել է Աշոտ Հարությունյանի և Տիգրան Յուզբաշյանի կողմից՝ 2005թ.-ին։

Share