Բաժին. Բիզնես

2018թ.-ին Tesla-ն 1 մլրդ դոլար է կորցրել

Էլեկտրամեքենաների արտադրության համաշխարհային առաջատար ամերիկյան Tesla ընկերության հասույթը 2018թ.-ին կազմել է 21.4 մլրդ դոլար, ինչը 82%-ով ավել է 2017թ. համանման ցուցանիշից։ Չնայած նման աճին՝ Tesla-յի վնասը 2018թ. ընթացքում կազմել է 976 մլն դոլար։

Իլոն Մասկը հայտարարել է, որ դեռևս անցած օգոստոսին Tesla-ն գրեթե սնանկ էր։ Ընկերությունը ամեն ժամ 480 հազար դոլար վնաս էր կրում, սակայն ընկերության տնօրենների խորհուրդի ձեռնարկած քայլերի շնորհիվ իրավիճակը կարգավորվեց և արդեն չորրորդ եռամսյակում Tesla-յի շահույթը կազմել է 139 մլն դոլար։

Share