Բաժին. Բիզնես

Արսեն Սուլթանյան. Բեթինգների գովազդի սահմանափակման մասին

Caramel Digital Agency հիմնադիր Արսեն Սուլթանյանն անդրադարձ է կատարել Բեթինգ ընկերությունների գովազդի սահմանափակման թեմային։

«Բեթինգների գովազդի սահմանափակման մասով ասեմ՝ մեդիաների տեսանկյունից։

Հարցը շատ ավելի խորն է, քան մի ոլորտի կարգավորումը։ Խնդիրն այն է, որ այսօր մենք ունենք իրավիճակ՝ երբ ՀՀ թիվ մեկ ինտերնետային գովազդատուները դարձել են բեթինգային ընկերությունները, ժամանակին բջջային օպերատորներն էին, հետո բանկերը։ Ու համապատասխանաբար մեդիաների խոշոր բյուջեի աղբյուր են իրենք դարձել։

Այսօր նույն մեդիաները կախվածության մեջ են նաև տրաֆիկի առումով՝ բոլորի համարյա 80% տրաֆիկը գալիս է ֆեյսբուքից։ Էս մասով էլ դիվերսիֆիկացիա արված չէ։

Բնականաբար մեդիաների համար ցավոտ կլինի բեթինգների գովազդի սահմանափակումը, կունենան բյուջեի անկումներ։

Մեդիաները սակայն ունեն հնարավորություն մեղմելու իրենց կախումը 1 տեսակի գովազդատուներից՝ դա գովազդի աղբյուրի, գովազդի մեխանիզմների ու գովազդատուների դիվերսիֆիկացիան է։ Այս դիվերսիֆիկացիան նաև կօգնի մեդիաներին թեթևացնել ընթերցողի «բեռը» ու կայքերն ավելի ընթեռնելի կդառնան։ Մեդիաներն իրականում կարող են տրաֆիկի հոսքն էլ դիվերսիֆիկացնեն։ Այսպես ասած կապիտալիզացնեն ֆեյսբուքյան տրաֆիկը։

Հարցն այն է, որ մեծամասնությունը տվյալ պահի թելադրանքով է շարժվում, քչերն են հեռուն նայում ու մինիմալիզացնում ռիսկերը։ Այսօր բեթինգի արգելումն է, վաղն ուրիշ հարց կարող է առաջանալ։

Իսկ ինչ վերաբերվում է բեթինգների գովազդի սահմանափակմանն ընդհանրապես, ապա գովազդն արգելելը նպատակին լիովին չի ծառայի։ Կարելի է որոշակի սահմանափակումներ դնել, բայց ոչ ընդհանրապես արգելել», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուլթանյանը։

Share