Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը կթողարկի մեքենաների նոր դաս՝ O-Class

Mercedes-Benz-ը արտոնագրել է մեքենաների նոր դաս՝ O-Class: Հայտի համաձայն գերմանացիները O 120, O 140, O 180 և O 200 ինդեքսները նախատեսում են օգտագործել նոր մեքենաների և շարժիչների անվանումներում։ Խոսքը գնում է քրոսովերների, պիկապների և ֆուրգոնների մասին։

AutoGuide կայքում գրում է, որ Mercedes-Benz-ը O տառը կօգտագործի քաղաքային ավտոբուսների անվանումներում։

Մինչ այս Mercedes-Benz-ն ԱՄՆ-ում արտոնագրել էր GLS 600, GLS 680 և S 680 ինդեքսները, որոնք հավանաբար կօգտագործվեն գերհզոր շարժիչներով GLS ամենագնացում, նաև Mercedes-Maybach և S դասի ներկայացուցչական մոդելների անվանումներում։

Share