Categories: Բիզնես

ՎԶԵԲ-ը մրցանակներ է շնորհում Հայաստանում կայուն էներգետիկայի լավագույն ծրագրերին

Հաղթող է ճանաչվել էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի 6 ծրագիր

– ԵՄ-ի ու Ավստրիայի կողմից ֆինանսավորված ՎԶԵԲ-ի Էներգոկրեդիտ ծրագիրը մրցանակներ է շնորհել կյանքի կոչված էներգաարդյունավետ ներդրումների համար։

– Մրցանակները են շնորհվել 6 ընկերությունների, որոնք Հայաստանում իրականացրել են էներգաարդյունավետ ու վերականգնվող էներգիայի ներդրումներ։

– Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը շարունակելու է աջակցել կանաչ տեխնոլոգիաների ներդրումների տարածմանը։

Փետրվարի 19-ին, Երևանում տեղի ունեցած արարողության ժամանակ, ՎԶԵԲ-ն իր գործընկերների հետ միասին մրցանակներ է շնորհել Հայաստանում լավագույն էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ներդրումներ կատարած ընկերություններին իր Էներգոկրեդիտ ծրագրի շրջանակներում:

ՎԶԵԲ-ի կողմից իրականացված Էներգոկրեդիտ ծրագիրը, որը ֆինանսավորվում էր ԵՄ-ի և Ավստրիայի կառավարության կողմից մոտենում է իր ավարտին: Ծրագրի շրջանակներում ֆինանսներ են տրամադրվել Հայաստանի ֆինանսական հաստատություններին, որոնք իրենց հերթին վարկեր են տրամադրել մասնավոր և բնակարանային ոլորտներին՝ իրականացնելու երկրում էներգիայի առավել արդյունավետ օգատագործմանն ուղղված կանաչ ներդրումներ:

Հաշվի առնելով շարունակաբար աճող պահանջարկը, ՎԶԵԲ-ը ֆինանսավորման նոր լուծում է նախաձեռնել՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր (GEFF), որի պաշտոնական մեկնարկը տրվեց փետրվարի 19-ին կայացած միջոցառման ժամանակ: Միջոցառմանը ներկա են գտնվել պաշտոնատար անձինք, ինչպես նաև գործընկեր բանկեր, ԵՄ-ի Պատվիրակության և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներ։

Մրցանակաբաշխության արարողության ընթացքում մրցանակները շնորհվել են լավագույն 6 էներգաարդյունավետ ծրագրերին, որոնք նպաստել են Հայաստանում ածխաթթու գազերի արտանետումների զգալի կրճատմանը, ինչպես նաև Էներգոկրեդիտ ծրագրի բոլոր 7 գործընկեր ֆինանսական կազմակերպություններին՝ էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորմանը մշտական մասնակցություն ցուցաբերելու համար:

Էներգոկրեդիտ ծրագրի 2013թ. մեկնարկից ի վեր, հայկական ընկերությունները ստացել են ավելի քան 27 միլիոն Եվրո «կանաչ ֆինանսավորում» տեղական յոթ բանկերի միջոցով՝ Ամերիաբանկ, ԱԿԲԱ Լիզինգ ՎԿ, Ինեկոբանկ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ, էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան, ԱրմՍվիսԲանկ, ՍԵՖ Ինտերնեյշնլ ՎԿ: GEFF-ը, որպես Էներգոկրեդիտ ծրագրի նոր փուլ, շարունակելու է նպաստել Հայաստանում կանաչ տնտեսության կայացմանը: Այն շարունակելու է աջակցել բիզնեսներին ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիաներում՝ իրականացնելով ծրագրեր նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ոլորտում, ինչպիսիք են ոռոգման արդյունավետ համակարգերը:

GEFF-ը Հայաստանում ներառում է խորհրդատվական ծառայություն, որը համաֆինանսավորվելու է Կանաչ Կլիմայի Հիմնադրամի (GCF) աջակցությամբ: Վերջինս, տեղական ֆինանսական կազմակերպությունների միջոցով, աջակցում է հայաստանյան մասնավոր ընկերություններին` էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ հնարավորություններ բացահայտելու և իրականացնելու համար: Բացի այդ, ներդրումների ծրագիրն ունի պարգևավճարների բաղադրիչ մինչև 20% «քեշբեք», որը ֆինանսավորվում է Կլիմայի ներդրումային հիմնադրամի (CIF) կողմից:

2006 թվականից ՎԶԵԲ-ը աշխարհի 38 երկրներում 26 միլիարդ եվրո ներդրում է կատարել այնպիսի նախագծերում, որոնք խթանում են անցումը դեպի կանաչ տնտեսություն:

Հայաստանում 1992 թվականին հիմնադրումից ի վեր, ՎԶԵԲ-ը կատարել է 1.2 մլրդ եվրոյի ներդրում 168 նախագծերի իրականացման համար, որոնք ուղղվել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներին, որից 88%-ը ուղղվել է մասնավոր հատված:

Էներգոկրեդիտ 2019 մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել՝

«Լավագույն ազդեցություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել հետևյալ ընկերություններին՝

– «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ,

– «Գրանդ սպորտ» ՍՊԸ,

– «Լենտեքս» ՍՊԸ,

– «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ,

– «Մասիս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ,

– «Արմսվիթ» ՍՊԸ:

«Փոփոխության գործակալ» անվանակարգի մրցանակներ են շնորհվել՝

– Ամերիաբանկին` ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների աջակցության համար,

– ԱԳԲԱ Լիզինգին` վերականգնվող էներգիայի ներդրումների աջակցության համար,

– Ինեկոբանկին` տեքստիլի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,

– ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին՝ բնակարանային ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,

– Էյչ-էս-բի-սի Հայաստան բանկին՝ փաթեթավորված ապրանքների ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,

– ԱրմՍվիսԲանկին՝ սննդի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,

– ՍԵՖ ինտերնեյշնլ վարկային կազմակերպությանը՝ միկրոֆինանսավորման միջոցով կանաչ ներդրումների աջակցության համար:

Share

ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած տնտեսավարողների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Հանրապետությունում այսօր պարետի…

6 mins ago

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 10/07/20

Հուլիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 71,317,655 ԱՄՆ դոլար 484.23 դրամ…

27 mins ago

Անդրեյ Պյատախին. Կարևորն աշխատակիցներն են, կարևոր է, որ նրանց համար հարմար լինի

Նախօրեին տեղի ունեցած ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ»…

40 mins ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 10/07/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

50 mins ago

ՊԵԿ-ում անցկացվել է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով հեռավար դասընթաց

Աշխարհում լայն տարածում գտած հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումն այս տարվանից սկսել է կիրառվել նաև Հայաստանում: Գործընթացը սահուն իրականացնելու…

2 hours ago

ՏՄՊՊՀ-ն թույլատրեց TEAM.Telecom Armenia-ին գնել ՎԵՈՆ Արմենիան (Beeline)

ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 9-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ…

2 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 30,903-ի (+557)

Հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

6 hours ago

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մահացել է

Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր…

7 hours ago

Դրամի փոխարժեք. 10:50 – 10/07/20

ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները հուլիսի 10-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 485.00 դրամ (+0.50…

7 hours ago