Բաժին. Բիզնես

Xiaomi-ն զարմացրեց հերթական անգամ. Mi 9` նոր առաջատար սմարթֆոն՝ անչափ ցածր գնով

Չինական Xiaomi-ն հայտարարել է Mi 9 առաջատար սմարթֆոնի թողարկման մասին, որն իր տեխնիկական տվյալներով ոչ միայն չի զիջում այլ առաջատար ընկերությունների սմարթֆոններին, այլ նաև գերազանցում է, իսկ գնով՝ 50%-ով էժան է այլ հայտնի բրենդների լավագույն սմարթֆոններից։

Ներկայացվել է նոր սմարթֆոնի 3 տարբերակ.

– 6ԳԲ՝ օպերատիվ և 128ԳԲ՝ ներքին հիշողությամբ – 445 դոլար

– 8ԳԲ՝ օպերատիվ և 128ԳԲ՝ ներքին հիշողությամբ – 490 դոլար

– 12ԳԲ՝ օպերատիվ և 256ԳԲ՝ ներքին հիշողությամբ – 595 դոլար

Սմարթֆոնը զինված է AMOLED դիսփլեյով (Gorilla Glass 6), որն ապահովում է Full HD+, էկրանի անկյունագծի չափը 6.39″:

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը բաղկացած է երեք մոդուլից՝ Sony IMX586՝ 48ՄՊ, 16ՄՊ և 12ՄՊ, իսկ դիմային տեսախցիկը 24ՄՊ է։

Սմարթֆոնի օպերացիոն համակարգը Android 9 Pie, որն այս տարվա կեսից կթարմացվի մինչև՝ Android 10 Q։

Սմարթֆոնի մարտկոցի հզորությունը 3,300 mAh է։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share