Բաժին. Բիզնես

Huawei-ը ներկայացրել է Mate X ծալվող 5G սմարթֆոնը

Բարսելոնայում ընթացող World Mobile Congress 2019-ի շրջանակներում չինական Huawei-ը ներկայացրել է Maxe X ծալող 5G սմարթֆոնը, որը վաճառքում կհայտնվի 2019թ.-ին և կարժենա 2,299 եվրո կամ 2,600 դոլար։

Mate X-ը երկրորդ ծալվող սմարթֆոնն է, որը ներկայացվում է վերջին օրերի ընթացքում, փետրվարի 20-ին Սան Ֆրանցիսկոյում ներկայացվել է Samsung Galaxy Fold ծալով սմարթֆոնը։

Huawei Mate X-ի էկրանը OLED է, այն ծաված վիճակում ունի 6.6″ (2480x2200px) և 6.38″ անկյունագծեր, իսկ բացված՝ 8″։ Սմարթֆոնը զինված է Balong 5000 չիփսեթով, որը թույլ է տալիս աշխատել 2G, 3G, 4G և 5G ցանցերում։ Սմարթֆոնի մարտկոցի հզորությունը 4,500 mAh է, որը 85%-ով լիցքավորվում է 30 րոպեում։ Հաշվարկների համաձայն նոր սմարթֆոնը 600%-ով ավելի արագ է iPhone XS Max-ից։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share