Բաժին. Բիզնես

Beeline. Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար

Beeline-ի Կապի թանգարանը վերաբացվել է այցելուների համար վերանորոգումից հետո։ Վերաբացված թանգարանի առաջին հյուրերը դարձան Չեխովի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները։ Նրանց համար կազմակերպվել էր շրջայց թանգարանում և ընկերության գլխամասային գրասենյակում։

Beeline-ի Կապի թանգարանում ներկայացված են Հայաստանում հեռախոսային կապի զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանի հավաքածուն թույլ է տալիս ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության սարքավորումների ՝ ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի միջոցների զարգացման պատմությանը՝ 20-րդ դարի սկզբից մինչ այսօր։

Թանգարանի նմուշները ներկայացնում են նաև հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերը, այդ թվում նրանց ներդրումը երկրաշարժի գոտում կապի վերականգնման գործում։

«Beeline-ի գլխամասային գրասենյակում լայնածավալ վերանորոգման աշխատանքների հետ կապված մենք ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել թանգարանի աշխատանքը, սակայն այսօրվանից բոլոր ցանկացողներին հպարտությամբ հրավիրում ենք այցելել մեր նորացված թանգարանը, որն ընդլայնվել է թե՛ տարածքային, թե՛ ցուցանմուշների քանակի առումով։ Ի դեպ, մեր թանգարանի հավաքածուն անընդհատ լրացվում է և բոլոր՝ նույնիսկ 20-րդ դարի սկզբի նմուշները սարքին են, ինչում այցելուները կարող անձամբ համոզվել», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կապի Թանգարանը գործում է հետևյալ հասցեում՝ Երևան, Ազատության պողոտա 24/1։  Այցելություններն անվճար են և իրականացվում են ուրբաթ օրերին՝ նախնական գրանցմամբ։ Գրանցվելու համար անհրաժեշտ է գրել org@beeline.am էլ․ հասցեին կամ զանգահարել + 374 10 290523 հեռախոսահամարով։

Նշենք, որ Beeline-ի Կապի թանգարանը բացվել է 2012 թ-ին։ Այն բազմիցս միացել է «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային և գործունեության ընթացքում ընդունել է հազարավոր այցելուների։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share